չորեքշաբթի, նոյեմբեր 20
20 / 11 / 2019
Ռուսական օդանավակայանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Ռուսական օդանավակայանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

ՌԴ Կալինինգրադ քաղաքի «Խրաբրովո» օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից ժամանող չվերթի ուղևորներից մեկը: Նրան ձերբակալել են օդանավում ծխելու համար տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:

Ըստ ոուսական ԶԼՄ-ների՝ այդ ուղևորը Հայաստանի քաղաքացի է: Նա թռիչքի ժամանակ էլեկտրոնային ծխախոտ է վառել։

Ինչպես նշվում է՝ ուղևորը Սոչիի բնակիչ է։ Նրան տեղափոխել են հերթապահ բաժին, կազմվել է վարչական արձանագրություն։   

  • Կիսվել: