հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2020
Ռուսական 5 մլրդ դոլար վարկը հնարավորություն կտա Իրանին նվազեցնել կախումը վառելիքից ստացված եկամուտից․ Ռոհանի

Ռուսական 5 մլրդ դոլար վարկը հնարավորություն կտա Իրանին նվազեցնել կախումը վառելիքից ստացված եկամուտից․ Ռոհանի

Իրանում կձևավորվի, այսպես կոչված, «դիմակայության բյուջե» մասամբ ռուսական 5 մլրդ դոլար վարկից, ինչը հնարավորություն կտա հաջորդ տարի ավելի քիչ կախում ունենալ վառելիքից ստացված եկամուտից, ասել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, հայտնում  է The Guardian-ը։

«Ինչպես և ընթացիկ տարում, հաջորդ տարի ևս մեր երկրի բյուջեն լինելու է դիմակայության, պատժամիջոցների դեմ պայքարի բյուջե»,- ասել է Ռոհանին Խորհրդարանում:

Սակայն, ընդգծել է նա, ԱՄՆ-ն ու Իսրայելն արդյունքի չեն հասնի պատժամիջոցներ կիրառելով։

Ռոհանիի խոսքով՝ Իրանը 5 մլրդ դոլար վարկ կստանա Ռուսաստանից: Ըստ նրա այս հարցի շուրջ բանակցությունները գրեթե ավարտվել են:

  • Կիսվել: