չորեքշաբթի, հունվար 22
22 / 1 / 2020
Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ լույսն անջատվել է

Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ լույսն անջատվել է

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսն անսպասելիորեն անջատվել է՝ երկու առաջնորդների ներածական խոսքից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վերջացավ (էլեկտրականությունը)»,-կատակել է Պուտինը։

«Դա Դիմա Պեսկովն է, ես գիտեմ»,-իրեն չի կորցրել Լուկաշենկոն։

Պատվիրակությունների ներկայացուցիչները նույնպես մասնակցել են զվարճանքին։ Բանակցությունները շարունակվել են։ 

Երկու երկրների առաջնորդների հանդիպումը սկսվել է դեկտեմբերի 7-ին Սոչիում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում Պուտինը և Լուկաշենկոն պետք է քննարկեն Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան, ներառյալ «ճանապարհային քարտեզները» և գազի հարցերը, ինչպես նաև՝ խոշոր ներդրումային նախագծեր։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ ինտեգրվելու դեմ Մինսկում բողոքի ցույցեր են կազմակերպվել՝ երկու երկրների առաջորդների հանդիպման ժամանակ:

  • Կիսվել: