ուրբաթ, նոյեմբեր 22
22 / 11 / 2019
Փոթիի քաղաքային խորհրդի նախագահը ձերբակալվել է

Փոթիի քաղաքային խորհրդի նախագահը ձերբակալվել է

Վրացական Փոթի քաղաքի այսօրվա և նախկին ղեկավարության երեք պաշտոնյաներ ձերբակալվել են 528,8 հազար լարի (179,2 հազար դոլար) յուրացնելու մեղադրանքով, տեղեկացնում է ցնում է apsny.ge-ն:

Ձերբակալվածներից մեկը Իրակլի Կակուլիան է, որը նախկինում եղել է Փոթիի քաղաքապետը, իսկ այսօր քաղաքային խորհրդի նախագահն է:

Նա ու ևս երկու պաշտոնյա ենթարկվել են քրեական պատասխանատվության: 2015 և 2017 թո. քաղաքապետարանը պայմանագրեր է ստորագրել կազմակերպությունների հետ, որոնց ներկայացված փաստաթղթերում սխալ տվյալներ են գրվել:

Քաղաքապետն ու իր հանցակիցները կես միլիոն լարիից ավելի գումար են յուրացրել այն բանի շնորհիվ, որ հաշվարկային փաստաթղթերում գումարային չափը շատ ավելի մեծ է նշված եղել:

Քանի որ քաղաքապետարանի աշխատակիցները չեն հաղորդել հանցագործության մասին, նրանք այդպիսով փաստացի աջակցել են դրա կատարմանը, իսկ պաշտոնյաներից մեկը լռության դիմաց ստացել է 170 հազար լարի կաշառք:

Նշվում է, որ ձերբակալվածներին սպառնում է 11-ից 15 տարվա ազատազրկում:

 

  • Կիսվել: