շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Մերկ իսպանացիները բողոքել են արդյունաբերության մեջ բնական մորթու օգտագործման դեմ

Մերկ իսպանացիները բողոքել են արդյունաբերության մեջ բնական մորթու օգտագործման դեմ

Տասնյակ իսպանացիներ մերկացել են Բարսելոնայի կենտրոնում՝ դեմ արտահայտվելով նորաձևության արդյունաբերության մեջ բնական մորթու օգտագործմանը, տեղեկացնում է Daily Mail-ը:

Ցուցադրությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Կատալոնիայի հրապարակում՝ «Սև ուրբաթ» ակցիայի շրջանակներում վաճառքի ժամանակ:

Կենդանիների իրավունքները պաշտպանող Anima Naturalis ոչ առևտրային կազմակերպության 70 անդամ պառկել են միմյանց վրա և արհեստական արյունով ցողել իրենց մերկ մարմինները: Նրանցից մեկը «Քանի՞ կյանք պետք է վերցնել մեկ վերարկուի համար» կարգախոսով պաստառ է ցուցադրել:

Ակցիայի նպատակը Իսպանիայի իշխանություններին հորդորելն է՝ արգելել բնական մորթուց արտադրանքների վաճառքը:

  • Կիսվել: