ուրբաթ, նոյեմբեր 15
15 / 11 / 2019
Մենք կգնանք միայն մյուս երկրներից հետո. Էրդողան

Մենք կգնանք միայն մյուս երկրներից հետո. Էրդողան

Թուրքիան չի լքելու Սիրիան, քանի դեռ տարածաշրջանում կան այլ արտասահմանյան ուժեր, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է NTV-ն:

Էրդողանը նշել է, որ չեն հեռանալու, քանի դեռ տարածաշրջանում կան ահաբեկիչներ, իսկ Սիրիայում Անկարայի ներկայությունը պայմանավորված է երկու երկրների միջև 911 կմ ձգվող սահմանի առկայությամբ:

 «Մենք կգնանք միայն մյուս երկրներից հետո: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իրանն ընդհանուր սահման չունեն Սիրիայի հետ»,-ասել է Էրդողանը:

Նա նշել է նաև, որ Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Էրդողանը նաև մեղադրել է ԱՄՆ-ին քրդերի վերաբերյալ խոստումները չկատարելու մեջ և ընդգծել, որ Մոսկվան իր խոստումները կատարում է

  • Կիսվել: