հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2020
Կադիրովը շնորհավորել է Վանեցյանի ծնունդը

Կադիրովը շնորհավորել է Վանեցյանի ծնունդը

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Վկոնտակտե-ի իր էջում շնորհավորել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նաղկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծնունդը․

Նա, մասնավորապես գրել է․ «Թանկագի՛ն ընկերներ, այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանն ստացել է հրաշալի կրթություն և գեներալի զինվորական կոչում:

Նա Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հետևողականորեն զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, որոնք ղեկավարել է 2018 թ.-ից սկսած:

Վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ ընկերն է և Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերություների ամրապնդման կողմնակիցը:

Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանի ծննդյան օրը, մաղթում քաջառողջություն և հաջողություններ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: