հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Քուվեյթի գործընկերոջ հետ կօգնի սիրիացի փախստականներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Քուվեյթի գործընկերոջ հետ կօգնի սիրիացի փախստականներին

Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և Քուվեյթի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Հիլալ ալ-Սայերը Ժնևում (Շվեյցարիայում) ստորագրել են «Հայաստանում սիրիացի փախստականների աջակցության» ծրագրի պայմանագիրը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Քուվեյթի գործընկերոջ հետ կօգնի սիրիացի փախստականներին

Հայկական Կարմիր խաչի ընկերության հաղորդմամբ՝ ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ին, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փասխտականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և կրթության հասանելիություն՝ առավել խոցելի ընտանիքներին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է․ 60 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 4 անգամ կստանան սննդի փաթեթներ, 170 առավել խոցելի ընտանիքներ տարեկան 2 անգամ կստանան հագուստի ձեռքբերման վաուչեր, 30 առավել խոցելի ընտանիքների՝ անհետաձգելի առողջապահական ծառայության կարիք ունեցող անդամներին կտրամադրվի անհրաժեշտ գումար, առավել խոցելի ընտանիքների 40 ուսանողների կտրամադրվի ուսման վճարի մասնակի փոխհատուցում։

Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 100 000 դոլար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: