չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
Եգիպտոսի, Կիպրոսի ու Հունաստանի առաջնորդները դատապարտել են Թուրքիային

Եգիպտոսի, Կիպրոսի ու Հունաստանի առաջնորդները դատապարտել են Թուրքիային

Եգիպտոսը, Կիպրոսն ու Հունաստանը դատապարտել են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի անօրինական եւ անընդունելի գործողությունները, տեղեկացնում է AP-ը:

Երեք երկրների առաջնորդները հանդիպել են գագաթաժողովի ժամանակ, որի նպատակն էր Միջերկրական ծովի արեւելյան հատվածում էներգետիկ դաշինք ստեղծելը:

Անաստասիադեսը համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կիպրոսը Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու համար հասանելի դիվանագիտական միջոցներ կկիրառի:

Նշենք, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի հորատիչ նավեր էր ուղարկել՝ պատճառաբանելով, որ «պաշտպանում է իր եւ կիպրոսցի թուրքերի շահերը»: 

  • Կիսվել: