կիրակի, փետրվար 23
23 / 2 / 2020
Չինաստանում նոր վիրուսից արդեն ինը մարդ է մահացել

Չինաստանում նոր վիրուսից արդեն ինը մարդ է մահացել

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է իննի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք: Այս մասին հայտարարել է Չինաստանի հիգիենայի եւ առողջության հարցերի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Լի Բինը:

Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը մարդուց փոխանցվում Է մարդու: Ավելի վաղ չինական իշխանությունները հայտնել էին, որ վիրուսով վարակվել են 324 մարդ երկրի 14 նահանգներում։

Այն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս։ Վարակման դեպքեր են արձանագրվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։ 

Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը եւ կրծքի ճնշվածության զգացումը: Հնարավոր են նաեւ գլխացավերի եւ տենդի հայտնվելը, որը կարող է տեւել մի քանի օր: Ռիսկի խմբում են թուլացած իմունային համակարգով անձինք, երեխաներն ու տարեցները: Նրանց մոտ դիտվում են թոքաբորբի ու բրոնխիտի նմանվող ախտանիշեր: 

Այս առնչությամբ Առողջապահության հմաշխարհային կազմակերպությունը արտահերթ նիստ կգումարի։

ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, Չինաստանը կմասնակցի ԱՀԿ-ի արտահերթ հանդիպմանը: «Չինաստանը կշարունակի ամրապնդել միջազգային համագործակցությունը եւ աշխատել միջազգային հանրակցության հետ վիրուսի դեմ պայքարելու եւ տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հասնելու համար»,-հայտարարել է նա։

  • Կիսվել: