ուրբաթ, նոյեմբեր 22
22 / 11 / 2019
Բլումբերգը պաշտոնապես գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

Բլումբերգը պաշտոնապես գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

Որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես գրանցվել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Բլումբերգը փրայմերիզի ժամանակ կմրցի դեմոկրատ մյուս թեկնածուների՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, սենատորներ Էլիզաբեթ Ուորենի, Բերնի Սանդերսի և 13 այլ թեկնածուների հետ։

Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին։

 

  • Կիսվել: