կիրակի, հունվար 26
26 / 1 / 2020
Առաջիկայում կհաստատվի կառավարության նոր կառուցվածքը. Ալիև

Առաջիկայում կհաստատվի կառավարության նոր կառուցվածքը. Ալիև

Ադրբեջանական աղբյուրների հավաստմամբ՝ Ադրբեջանում, ըստ նախագահ Իլհամ Ալիևի, առաջիկայում կհաստատվի նախարարների կաբինետի նոր կառուցվածքը:

«Ադրբեջանի բոլոր անկյուններում բարեփոխումներ են իրականացվում, այդ թվում՝ կառուցվածքային: Դա նորմալ գործընթաց է: Անցած շաբաթ հաստատվել է նախագահական աշխատակազմի նոր կառուցվածքը, մոտ ապագայում կձևավորվի նոր խորհրդարանը, իսկ առաջիկա օրերին արդեն կհաստատվի կառավարության նոր կառուցվածքը»,-ասել է Ադրբեջանի նաախագահը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել երիտասարդ, նոր կադրերի համար, որպեսզի նրանք կարողանան իրենց դրսևորել:

  • Կիսվել: