չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
Ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալություն հայտնեն մեզ. Լուկաշենկո

Ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալություն հայտնեն մեզ. Լուկաշենկո

«Առանց գլխավոր խաղացողների դժվար է լուծել այդ խնդիրը: Ահա թե ինչու եմ ես ասում, որ հարկավոր Է ներգրավել ԱՄՆ-ին»,-«Մինսկի երկխոսություն» համաժողովում, Դոնբասի հակամարտության լուծմանն ԱՄՆ-ին ներգրավելու անհրաժեշտության մասին, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Նա նշել է, որ Վաշինգոտնը խորապես ներքաշված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններում, նաև՝ Ղրիմի խնդրում: Լուկաշենկոն ասել է, որ «մենք մեր ձեռքով Ուկրաինան տվեցինք» Արևմուտքին: «Դրա համար ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալություն հայտնեն մեզ, ինչը և նրանք հավանաբար անում են՝ խոսելով միմյանց հետ»,-նշել է նա:

Խոսելով Դոնբասի հակամարտության լուծման մասին՝ Բելառուսի նախագահն ասել է.
«Ախտորոշումը տրված է: Ինչպես հաղթել հիվանդությունը, նույնպես կարծես թե գիտենք, միայն պետք է սկսել բուժումը: Ուկրաինայի նախագահ, իհարկե, ամենակարող չէ, նրան ո՛չ ներսում, ո՛չ դրսում ոչ ոք թույլ չի տա անել այն, ինչ նա ցանկանում է: Բայց ես համոզվեցի, որ նա ցանկանում է լուծել այդ խնդիրը»:

  • Կիսվել: