չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
Շատ դեպքերում կույր որոշումներ ենք կայացնում, որովհետև չունենք մենք մեր երկրի «ռենտգենը». վարչապետ

Շատ դեպքերում կույր որոշումներ ենք կայացնում, որովհետև չունենք մենք մեր երկրի «ռենտգենը». վարչապետ

Մենք որոշումներ կայացնելու առումով պրոբլեմ ունենք, որովհետև մենք մեր երկրի ռենտգենը չունենք: Այս մասին «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին իր եզրափակիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց. «Շատ դեպքերում կույր որոշումներ ենք կայացնում։ Այսօր ասում ենք՝ խաղողի բերքն այսքան է, հետո ականջին ասում են՝ գիտես, իրականում ընդեղ ուրիշ բաներ կային` հին կոնյակը բերել են, հիմա ավել թիվ են ցույց տալիս»։

«Այն, որ վիճակագրությունը մեզ տալիս է ամբողջական պատկերացում մեր երկրի մասին, դա այդքան էլ ճիշտ չէ։ Եվ շատ դեպքերում, այո, մենք տեղեկացված որոշման կարիք ունենք»,-հավելեց վարչապետը:

 

  • Կիսվել: