չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
Կառավարման ինստիտուտները, որոնք գործել են անցյալում, պետք է մոռացության տրվեն. Վահագն Խաչատրյան

Կառավարման ինստիտուտները, որոնք գործել են անցյալում, պետք է մոռացության տրվեն. Վահագն Խաչատրյան

Մեր երկրում կարևոր է ոչ միայն ներդրումների ներգրավման թեման, այլև հավասար հնարավորությունների բացակայությունը: Այս մասին «Ի՞նչ անել». երկրորդ տնտեսական հեղափոխություն. ընկալում և կիրառություն» գիտագործնական համաժողովի ընթացքում նշեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Նա կարծում է, որ երբ  իշխանությունը կենտրոնացած է քաղաքական գործիչների ձեռքում, այն դառնում է սպառնալիք մեր ազատությանը:

Վահագն Խաչատրյանն ընդգծեց, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ. «Կառավարման ինստիտուտները, որոնք գործել են անցյալում, պետք է մոռացության տրվեն։ Անհրաժեշտություն կա կարգավորելու նոր գաղափարախոսության պահանջները։ Երրորդ՝ անհրաժեշտ է շտապ մասնակիցներին հասցնել տնտեսական կյանքի սկզբունքները։ Չորրորդ՝ մեզ պետք է անհապաղ սկսել նոր ինստիտուտների ձևավորումը»:

Նա նաև ասաց, որ Հայաստանում քաղաքական և տնտեսական բարեփոխումները, սկսած 1990-ական թվականներից, չի հաջողվել իրականացնել այն պատճառով, որ էլիտան հեռացել է նախապես նշած ուղեգծից. «Այն բարեփոխումները, որոնք իրականացվեցին 90-ականների սկզբին, միանգամայն հասկանալի էին, բայց ցավագին: Այն տարիներին խոր բարեփոխումների իրականացումը պահանջում էր համարձակություն և հետևողականություն»:

 

  • Կիսվել: