ուրբաթ, նոյեմբեր 15
15 / 11 / 2019
 Ջրի ազգային խորհուրդը ցրելու մասին օրինագիծը դրական եզրակացություն ստացավ

Ջրի ազգային խորհուրդը ցրելու մասին օրինագիծը դրական եզրակացություն ստացավ

Այսօր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովում, երկրորդ ընթերցմամբ Ջրային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ օրինագծերի փաթեթով առաջարկվում է ցրել Ջրի ազգային խորհուրդը:

Նա ասաց, որ Ջրի ազգային խորհրդի գործառույթները փոխանցվում են Շրջակա միջավայրի նախարարությանը:

Նշենք, որ օրինագիծը երկրորդ անգամ ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

  • Կիսվել: