շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Ջավադյանը մասնակցել է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների ԿԲ-ներ կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին

Ջավադյանը մասնակցել է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների ԿԲ-ներ կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցած միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, տարբեր շոկային իրավիճակներում քաղաքականության ճկունության հնարավորությունները, գնաճի նպատակի իրագործման հեռանկարը համաշխարհային տնտեսության զարգացումների համատեքստում։

  • Կիսվել: