ուրբաթ, ապրիլ 3
3 / 4 / 2020
 Հյուսիսային մաքսատուն-վարչությունը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ը․ ՊԵԿ

Հյուսիսային մաքսատուն-վարչությունը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ը․ ՊԵԿ

Հաշվի առնելով 2019 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ ճշգրտումների ներկայացման օրենքով նախատեսված ժամկետները և հունվարի 27-ի  ոչ աշխատանքային, իսկ հունվարի 28-ի տոնական օրեր լինելու հանգամանքը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով  ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության համար 2020 թվականի հունվարի 27-ը և 28-ը սահմանվել են աշխատանքային օրեր: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։  

Ստորաբաժանումը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ն:

 

  • Կիսվել: