շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին. Փաշինյան

Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին. Փաշինյան

«Դեկտեմբերն եկավ, կամաց-կամաց ամփոփում ենք տարին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա գրառմանը կցել է ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութ, որում ներկայացվում է, թե ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020 թվականին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում ճանապարհաշինությունն ու սուբվենցիոն ծրագրերը։

«Այս տարի մենք արդեն կառուցել ենք 350 կմ ճանապարհ: Բացի այդ կառուցել ենք ճանապարհներ նաեւ սուբվենցիոն ծրագրերով, որոնք այս պահի դրությամբ կազմում են մոտ 80 կմ: Այսինքն միասին մենք այս տարի կառուցել ենք շուրջ 450 կմ ճանապարհ: Սա միայն սկիզբմն է, 2020 թվականին նախատեսում ենք կառուցել շուրջ 500 կմ ճանապարհ»,-նշել է Պապիկյանը:

 

  • Կիսվել: