կիրակի, փետրվար 23
23 / 2 / 2020
Արմավիրում կարկտահարությունից վնաս կրած գյուղտնտեսություններն աջակցություն կստանան

Արմավիրում կարկտահարությունից վնաս կրած գյուղտնտեսություններն աջակցություն կստանան

Արմավիրի մարզում  2018 թվականի համեմատությամբ 2019 թվականին կրկնապատկվել են հակակարկտային ցանցապատ տարածքները, ջերմոցները և ջերմատները, կաթիլային ոռոգվող հողատարածքները և սառնարանային տնտեսությունները: Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստում հայտարարել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից: 

Մարզում այս տարի պտուղ-բանջարեղենի արտադրությունը, բացառությամբ կարտոֆիլի, գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը:

Հաշվետու տարում վերամշակող ձեռնակությունների կողմից մթերվել է 12464 տոննա գյուղմթերք` պտուղ-բանջարեղեն, որը 60%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Խաղողի մթերումն էլ կազմել է 82 հազար 352 տոննա, որը 30 հազար տոննայով գերազանցել է նախորդ տարվա մթերման ծավալը:

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, առաջիկա օրերին դրամական աջակցություն կցուցաբերվի կարկտահարությունից 50%-ից ավել վնաս կրած մարզի 18 համայնքի 1095 գյուղացիական տնտեսության:

 

  • Կիսվել: