չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
Տավուշում լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց իրավիճակը կայուն, վերահսկելի է. Արտակ Դավթյան

Տավուշում լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց իրավիճակը կայուն, վերահսկելի է. Արտակ Դավթյան

Սահմանում իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն, վերահսկելի է: Այս մասին հայտնեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով վերջին շրջանում Տավուշի հատվածում հակառակորդի դրսևորած ակտիվությանը:

«Լարվածություն ու միջադեպերը միշտ եղել են, կան, մոտ ժամանակներս դրանք կշարունակվեն: Մի փոքր նվազել է կրակոցների ու միջադեպերի քանակը»,-շեշտեց ԳՇ պետը:

Նա տեղեկացրեց. «Լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց դա միշտ եղել է: 20 րոպե առաջվա դրությամբ կային որոշակի կրակոցներ, բայց դրանք ոչ նպատակային բնույթ էին կրում, մեր պատասխան կրակով դադարեցվեցին: Կանխատեսում ենք, որ այդ ուղղությամբ այլևս լարվածություն չի լինի»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: