ուրբաթ, ապրիլ 3
3 / 4 / 2020
«Հրապարակ». Խաղաղ պայմաններում զոհերի հարցով Արտակ Դավթյանին հրավիրել են ԱԺ՝ փակ քաննարկման

«Հրապարակ». Խաղաղ պայմաններում զոհերի հարցով Արտակ Դավթյանին հրավիրել են ԱԺ՝ փակ քաննարկման

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում խաղաղ պայմաններում զոհերի վիճակագրությունը մտահոգում է նաեւ իշխանություններին։ Երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն էր հրավիրել ուժայինների մասնակցությամբ՝ քննարկելու վերջին շրջանում բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարները։

Մասնակցել են նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Իսկ այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն են հրավիրել շտաբի պետ Արտակ Դավթյանին։

Հարցի շուրջ անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում, իսկ մի քանի օր անց էլ հրավիրելու են Դավիթ Տոնոյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: