չորեքշաբթի, հունվար 22
22 / 1 / 2020
Արտակ Դավթյանի ուղերձը՝ Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ

Արտակ Դավթյանի ուղերձը՝ Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ուղերձը՝ ստորև.

««Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Այս հավատամքով հեռանկարային քաղաքական գործիչ, հրապարակախոս Մովսես Գորգիսյանն առաջնորդեց նոր-նոր ծիլեր տվող Ղարաբաղյան շարժումը: Նա առաջինն էր, որ 1988 թվականին հանրահավաքի հարթակից պարզեց հայոց եռագույնն ու ազդարարեց. «Կեցցե´ այն Հայաստանը, որը վաղն է գալու»:

Նա առաջնորդեց ժողովրդի` անկախ եւ ինքնիշխան Հայաստան ունենալու երազանքը, հետո արդեն հարթակային պայքարը շարունակեց ռազմադաշտում: Դարձավ զինված պայքարի առաջամարտիկներից եւ առաջիններից մեկն էլ ընկավ`զենքը ձեռքին: 

Շնորհավորում եմ հայ ժողովրդին Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ: Նա հայի այն տեսակն է, որի կարիքը միշտ կա:

Փառք ու պատիվ քեզ, հերո´ս»:

 

  • Կիսվել: