չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
System of a Down-ը  2020-ին Հայաստանում համերգով հանդես կգա. Թանկյան

System of a Down-ը  2020-ին Հայաստանում համերգով հանդես կգա. Թանկյան

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը 2020թ. հունիսին համերգ կունենա Հայաստանում:  Այս մասին WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Մենք այժմ համերգային շրջագայություն ենք իրականացնում Եվրոպայում»,- ասաց Թանկյանը` չմանրամասնելով` այն կլինի փա՞կ, թե՞ բացօթյա:

Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 23-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում System of a down-ը բացօթյա համերգով հանդես եկավ Երևանում ` Հանրապետության հրապարակում:

 

 

  • Կիսվել: