չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
Շնորհակալ եմ հանգուցյալ մորս անունից. Էրմիտաժի տնօրեն

Շնորհակալ եմ հանգուցյալ մորս անունից. Էրմիտաժի տնօրեն

Երևանի ավագանու այսօրվա նիստում արևելագետ, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

Պիոտրովսկին արձագանքել է ավագանու որոշմանը՝ նշելով.

«Ես զգացված եմ, երջանիկ և շոյված: Սա հսկայական պատիվ է, որը կուրախացներ իմ մայրիկին, հայրիկին ու բոլոր այն հրաշալի երևանցիներին, որոնց հետ կյանքիս ընթացքում երջանկություն եմ ունեցել շփվելու, բոլոր Ջանփոլադյաններին ու Տեր-Պողոսովներին:

Ես սիրում եմ Կարմիր Բլուրի ու Էրեբունու Երևանը, Ալեքսանդր Թամանյանի ու Մարտիրոս Սարյանի Երևանը և շատ եմ սիրում Երևանը, որն արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր, և որտեղ այսօր հուշատախակ կա՝ ի պատիվ Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու, որին «հայ ժողովրդի փեսա» էին անվանում:

Շնորհակալ եմ բոլորին՝ իմ անունից և հանգուցյալ մորս՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի անունից»:

  • Կիսվել: