հինգշաբթի, փետրվար 27
27 / 2 / 2020
Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ․ Բակո Սահակյան

Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է տոնական օրերին հանրապետության բնականոն կենսագործունեության ապահովումը։ Նախագահն ընդգծել է, որ սահմաններում իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, եւ Պաշտպանության բանակը վստահորեն իրականացնում է իր առաքելությունը։

Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ եւ բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ։

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մանակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: