կիրակի, փետրվար 23
23 / 2 / 2020
ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը ամփոփել է 2019թ.  բանակային տարվա արդյունքները

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը ամփոփել է 2019թ. բանակային տարվա արդյունքները

 2019 թվականի կարևոր ձեռքբերումը պաշտպանության բանակի առջև դրված գլխավոր խնդրի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության արդյունավետ կատարումն է:  Այս մասին ասել է ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը։ 

Ամփոփելով 2019- արդյունքները՝ հրամանատարը Արցախի ՊԲ ձեռքբերումներն ու հաջողությունները  գնահատել է գոհացուցիչ և ընդգծել, որ ունեն շատ աշխատանքներ բոլոր ուղղություններով:

«Առաջին հերթին ես ուզում եմ նշել հիմնական դրված նպատակն էր բարձրացնել մեր զորքի անվտանգությունը և բարելավել կենցաղային պայմանները: Տարվա ընթացքում մի շարք զորամասերում բարելավվել են կենցաղային պայմանները, մենք ապահովել ենք մարտական դիրքերը խմելու ջրով և բոլոր զորամասերում, մանավանդ մարտական հերթապահության կրման ժամանակ, պարենային ապահովման մասով բարելավվել է սննդի տեսականին»,- նշել է նա:

Հրամանատարը նաև ընդգծել է, որ մի քանի աստիճանով բարձրացել է բանակի հզորությունը․ «Զարգացում է  ապրել բոլոր զորատեսակներով՝ սկսած համազորային, ավարտած մարտական տեխնիկական և թիկունքային ապահովման զորամասերով և ստորաբաժանումներով: Որակական զարգացում է ունեցել տարվա ընթացքում ՀՕՊ համակարգը»- ասել է նա:

Խոսելով հրադադարի ռեժիմի մասին Կարեն Աբրահամյանը նշել է, որ 2019-ին  զգալի նվազում կա հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ, ինչը պայմանավորված է նաև քաղաքական գործոնով:

«Այդ շրջանակներում կառանձնացնեմ համագործակցության մեր ոլորտում աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս առումով 2019-ին հանդիպումները և Մինսկի խմբի դիտարկումների անցկացումն աննախադեպ է եղել: Կցանկանայի նշել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումներում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները: Որպես ռազմական գործոն կնշեի մեր առաջապահ զորքի զգոն իրականացված ծառայությունը»,- շեշտել է ՊԲ հրամանատարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: