կիրակի, մարտ 29
29 / 3 / 2020
«Փաստ»․ Արցախի ՊԲ-ում ռազմական խորհրդի նիստը տեւել է 4 ժամ. մանրամասներ

«Փաստ»․ Արցախի ՊԲ-ում ռազմական խորհրդի նիստը տեւել է 4 ժամ. մանրամասներ

«Փաստ» թերթը գրում է. «Զինված ուժերում վերջին շրջանում գրանցվող միջադեպերի վերաբերյալ Արցախի Հանրապետության ՊԲ-ում նախօրեին ռազմական խորհրդի նիստ է կայացել: 

Ճիշտ է՝ պաշտոնական հաղորդագրությունում ընդհանուր ձեւակերպումներով տեքստ էր ներկայացվել, սակայն, ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, հանդիպումը մոտ 4 ժամ է տեւել: 

Մինչ այդ, ՊԲ-ն մի քանի այլ ձեւաչափով եւս (ոչ պաշտոնական) քննարկումներ է իրականացրել: Այս օրերին ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր՝ հոգեբաններ, նախկին բարձրաստիճան զինվորականներ, տարբեր ոլորտի մասնագետներ, որոնք կարող են որեւէ կերպ նպաստել առկա վիճակի լիցքաթափմանը: Բանակի հրամկազմի հետ խորհրդակցությունների շարք է անցկացնում նաեւ Արցախի նախագահը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: