ուրբաթ, նոյեմբեր 15
15 / 11 / 2019
Լուկաշևիչ. Մոսկվան պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ հիմք ստեղծելու կենսունակ փոխզիջման համար

Լուկաշևիչ. Մոսկվան պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ հիմք ստեղծելու կենսունակ փոխզիջման համար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից է: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Իր ելույթի սկզբում Լուկաշևիչը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար, գնդապետ Վլադիմիր Մինարիկին՝ բանակցային գործընթացի զարգացման, տարածաշրջանում առկա իրավիճակի գնահատման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար:

«Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «եռյակի» ջանքերը՝ որպես միջնորդ՝ կողմերի միջև ԼՂ խնդրի կենսունակ լուծում մշակելու գործում:

Միջնորդների ակտիվ աշխատանքը նպաստում է ներգրավված կողմերի ինտենսիվ երկխոսության պահպանմանը, որի նպատակն է գտնել հիմնախնդրի կարգավորման առանցքային ասպեկտների ընդհանուր հիմքեր, ինչպես նաև մշակել բնակչությանը ընդհանուր նպատակին՝ խաղաղությանը պատրաստելուն միտված՝ վստահության ամրապնդման հիմքեր,-ասաց ԵԱՀԿ-ի ռուսաստանյան մշտական ներկայացուցիչը»:

 

Միևնույն ժամանակ նա գոհունակությամբ ընդգծեց հարաբերական  կայունության պահպանումը շփման գծում և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին, ինչպես նաև՝ «լռության» ռեժիմի խախտման ցածր ցուցանիշը:

Լուկաշևիչի կարծիքով՝ դա նշանակում է, որ կողմերը շահագրգռված են բանակցային սեղանի շուրջ փոխզիջում որոնելուն: Նա նաև հավաստիացրեց, որ հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելության արդյունավետությանը:

«Հույս ունենք, որ կողմերը գործնականում կիրականացնեն փոխվստահության միջոցառումները: Լրագրողների հավանական ուղևորությունները և սատարող անձանց հնարավոր փոխանակումը կարող են զգալի չափով նպաստել վստահության մթնոլորտին, որն անհրաժեշտ է կարգավորման գործընթացում: Կարևոր է, որ կողմերի ներկայացուցիչները բոլոր մակարդակներում զերծ մնան հայտարարություններից և միակողմանի քայլերից, որոնք ցավոտ կլինեն բանակցող գործընկերների համար: Դա չի համապատասխանում հակամարտության քաղաքական կարգավորման առաջընթացի համար պայմանների ստեղծմանը»,-ասաց դիվանագետը:

Նա նաև շնորհակալություն հայտնեց Կասպրշիկին և նրա պրոֆեսիոնալ թիմին՝ տարածաշրջանում կայունության պահպանման գործում ունեցած մեծ ներդրման, ինչպես նար՝ կողմերի միջև շփման խրախուսման և հումանիտար նախաձեռնությունների իրականացման համար:

«Անհրաժեշտ է խուսափել «հողի վրա» անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից մոնիտորինգի անցկացումը խոչընդոտելուց: Օգտակար կլինի վերադառնալ Ադրբեջանի ու Հայաստանի կողմից՝ ԵԱՀԿ-ի ՝ շփման գծում և ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակը դիտարկելու հնարավորության ընդլայնման վերաբերյալ այն պայմանագրի գործնական կիրարկմանը, որը սկզբունքորեն համաձայնեցված է Ադրբեջանի ու Հայաստանի կողմից՝ բարձր մակարդակով:

Գնահատում ենք Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներդրումը տարածաշրջանում խաղաղարար ծրագրերի արդիականացման առումով՝ մանդատի շրջանակներում, որը հավանության է արժանացել Բուդապեշտում ԿՍՊ 1994 թ. սամմիթի ժամանակ

Վերջում կցանկանայի հաստատել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի կարևորագույն առաջնահերություններից է: Մտադիր ենք շարունակել և համաձայնեցված ռեժիմով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ կողմերին աջակցել՝ փոխադարձ կենսունակ փոխզիջման փոխադարձ ընդունելի հիմքեր մշակելու համար»,-եզրափակեց Լուկաշևիչը:

  • Կիսվել: