կիրակի, հունվար 26
26 / 1 / 2020
ՀՀ-ն հրաժարվում է փոխանակել գերիներին՝ «բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքով. Մամեդյարով

ՀՀ-ն հրաժարվում է փոխանակել գերիներին՝ «բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքով. Մամեդյարով

Հայաստանը հրաժարվում է հումանիտար հարցերի լուծումից, մասնավոերապես՝ գերիների փոխանակումից՝ «բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Իլմար Մամեդյարովը՝ դեկտեմբերի 5-ին ելույթ ունենալով Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով՝ հայ նախարարի հետ Միլանում հանդիպումից ի վեր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվել: «Անցած տարի ՀՀ իշխանությունները սադրիչ հայտարարությւոններ էին անում, որոնք ուղղված էին բանակցությունների տապալմանը: Մասնավորապես՝ չէին դադարում բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը՝ փորձելով Ղարաբաղի հայերին դարձնել երրորդ կողմ և մերժելով ադրբեջանական համայնքի գործոնը: Բաքվի բազմակի առաջարկները՝ փոխանակել երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու արայիկ Ղազարյանին՝ Ղարաբաղում դատված Դւլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ՝ մերժվել են»,-ասաց նախարարը, որի խոսքերը մեջբերում է «Թուրան» գործակալությունը:

Հատկանշական է, որ ՀՀ-ում չկան ադրբեջանցի գերիներ կամ ռազմագերինեի: Ադրբեջանցի երկու դիվերսանտներ՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, Լեռնային Ղարաբաղի բանտում պատիժ են կրում հանրապետության տարածքում իրականացրած բարբարոսական գործողությունների համար, այդ թվում և՝ դաժան սպանության ու անչափահաս պատանու դիակի պղծման:

  • Կիսվել: