կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
Եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը որևէ պայմանավորվածություն ձեռք բերեն, մենք կաջակցենք. Զախարովա

Եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը որևէ պայմանավորվածություն ձեռք բերեն, մենք կաջակցենք. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի կողմերին: Նա նաև պատասխանել ՝ նախկին բնակության վայրեր ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձին վերաբերող հարցին:

Պատասխանելով ադրբեջանցի փախստականների՝ հայ բնակչության հետ հնարավոր համագոյակցության մասին հարցին՝ Զախարովան ասել է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում բազմիցս մատնանշվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր (հակամարտությունից առաջ)»:՝

Նա նշել է, որ, ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ձևաչափին, ապա այդ հարցը որոշում են այն երկրները որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը:

«Ներկա պահին բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, և եթե համապատասխան կամ որևէ այլ պայմանավորվածություն ձեռք բերվի երկու պետությունների միջև, մենք մեր կողմից կաջակցենք դրան»,-ասել է Զախարովան:

 Ստորև ներկայացնում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի ելույթը, որը կարող եք դիտել 42:30 րոպեից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: