կիրակի, մարտ 29
29 / 3 / 2020
Աշոտ Ղուլյանի նախընտրական ծրագրով խրախուսվում է բազմազավակությունը

Աշոտ Ղուլյանի նախընտրական ծրագրով խրախուսվում է բազմազավակությունը

Արցախի ԱԺ նախագահ, ԱԺԿ կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ այսօր Հադրութի շրջանի Քյուրաթաղ, Ուխտաձոր, Ակնաղբյուր, Ջրակուս, Մարիամաձոր և Ծակուռի համայնքներում բնակիչներին ներկայացրել է
ժողովրդագրության բարելավմանը միտված իրենց ծրագիրը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ծրագրի հիմքում երիտասարդ ընտանիքներում երրորդ երեխայից սկսած պետական հոգածության և աջակցության կազմակերպումն է։ Ծրագրով երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում սահմանվելու է 1 500 000 միանվագ դրամական վճար, իսկ ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաներ խնամող մայրերի համար մինչև երեխայի 2 տարին լրանալը սահմանվելու է ամսական նպաստ՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Ներդնելու ենք ամեն հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններ, երիտասարդ զույգերին հիպոթեքային վարկավորման համար կանխավճարի նվազման մեխանիզմներ, որոնք աճելու են պետական բյուջեի հնարավորությունների աճմանը զուգահեռ:

Այսպիսի մոտեցման դեպքում մի քանի հազար ընտանիքներում կլինի երրորդ երեխա ունենալու շահագրգռվածություն» ։

  • Կիսվել: