չորեքշաբթի, նոյեմբեր 20
20 / 11 / 2019
Արցախի նախագահը հանդիպել է ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ

Արցախի նախագահը հանդիպել է ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ:  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություից Primenews.am-ին տեղեկացրեցին, որ քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆլամանդական համայնքի եւ կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են՝ հույս հայտնելով, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն:

  • Կիսվել: