կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
Արայիկ Հարությունյանի դեմ տեղեկատվական արշավն ուղղորդվում է երկու կենտրոնից՝ ներարցախյան և հայաստանյան արմատական ընդդիմության կողմից․ Վահրամ Պողոսյան

Արայիկ Հարությունյանի դեմ տեղեկատվական արշավն ուղղորդվում է երկու կենտրոնից՝ ներարցախյան և հայաստանյան արմատական ընդդիմության կողմից․ Վահրամ Պողոսյան

Այս օրերին Արայիկ Հարությունյանի դեմ ընթացող տեղեկատվական արշավն ուղղորդված է և կառավարվում է մի շարք կենտրոնների կողմից: Խնդիրը պայմանավորված է “Ազատ հայրենիք” կուսակցության համագումարում գալիք նախագահական ընտրություններին նրա թեկնածության առաջադրման մասին հնչեցված հայտարարությամբ և, իհարկե, այդ օրը նրա կողմից արված մի շարք սուր հայտարարություններով, որը որոշ նեղ քաղաքական շրջանակներ անթաքույց կերպով շատ ծանր են տանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է “Ազատ հայրենիք” կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։  

“Առաջին խումբը հիմնականում  ներարցախյան շրջանակներից է, որը համագումարին նախորդող շաբաթներին անընդհատ կեղծ լուրեր էր տարածում Ստեփանակերտում և շրջաններում, որ իբր Հարությունյանի դեմ կոմպրոմատներ կան, և ՀՀ Վարչապետը թույլ չի տալու, որպեսզի այդ առաջադրման վերաբերյալ որոշումը կայացվի: Սակայն նախ Հայրենիք խմբակցության և կուսակցության առաջնորդի՝ ՀՀ իշխանությունների հետ Երևանում օրեր առաջ ունեցած բարձր մակարդակի հանդիպումները, ապա Շուշիում կայացած համագումարը այդ խմբի անդամների համար սառը ցնցուղ եղան, և դրանք այսօր հիմնականում զբաղված են ֆեյսբուքյան հարթակում ֆեյք էջերով պարոն Հարությունյանի դեմ հիմար ու անմակարդակ գրառումներ կատարելով”,- նշել է նա:

Ըստ Պողոսյանիր, երկրորդ խումբը կամ, ինչպես նա է բնութագրում, դաշինքը՝ ՀՀ-ում է: «Այս ուժերը բացառապես ՀՀ գործող իշխանությունների արմատական ընդիմություն հադիսացող թևերն են, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում սևացնելու ամեն ինչ՝ անկախ դրանց ունեցած դրական որակից: Այդ են վկայում լրատվամիջոցներում պատվիված հոդվածների քանակն ու դրանցում տեղ գտած զառանցանքները, իսկ Գառնիկ Իսագուլյան կոչված ծաղրածուն այդ ամենի գագաթնակետն էր: Ու, վերլուծելով ստեղծված իրավիճակը, համոզված կարող եմ եզրակացնել, որ ամեն ինչ այսքանով ոչ թե ավարտվում, այլ նոր է սկսվում»,- գրում է Պողոսյանը:

Նա հավելում է, որ ասելիքը ուղերձ ունի: «Մենք մեր ընտրած ուղուց չենք շեղվելու: Մեզ համար կարևոր չէ, թե որ անհատը կամ քաղաքական ուժը սեփական կամ այլոց շահերի համար մեր դեմ ինչ քար է շպրտելու: Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը՝ անկախ բոլոր տեսակի վայնասուններից: Արցախով երդվողներին էլ տեսանք, Արցախի անունից ուրիշներին քննադատողներին էլ: Ու եթե ոմանց համար Արցախն ընդամենը շահարկման գործիք է, մեզ համար այն Սուրբ Հայրենիք է: Իսկ Արայիկ Հարությունյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի դեմ հայտարարված ճղճիմ տեղեկատվական պատերազմը անփառունակ ավարտ է ունենալու, ինչպես դրա պատվիրատուների՝ տարիներ տևած գործելաոճը...»,- եզրափակել է Պողոսյանը։

  • Կիսվել: