ուրբաթ, նոյեմբեր 22
22 / 11 / 2019
Առաջնագծում հակառակորդի խախտումներն աճ են արձանագրել. Տիգրան Աբրահամյան

Առաջնագծում հակառակորդի խախտումներն աճ են արձանագրել. Տիգրան Աբրահամյան

«Վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա նշել է, որ ասվածը հստակ արտացոլված է ՊԲ շաբաթական կտրվածքով տրվող հաղորդագրություններում:

Աբրահամյանը, մասնավորապես, գրել է.

«Վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել: Սա բավականին հստակ արտացոլված է ՊԲ շաբաթական կտրվածքով տրվող հաղորդագրություններում, իսկ իմ դեպքում, նաև նկատելի է շաբաթվա ընթացքում առաջնագիծ կատարած այցերիս ընթացքում։

Ճիշտ է՝ կրակոցները մեծամասամբ անկանոն բնույթի են, սակայն ակտիվ են նաև դիպուկահարները, ովքեր սահմանին տարբեր բնույթի սադրանքների են գնում։

Նշեմ, որ ՊԲ փոխանցմամբ, այս շաբաթ, նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում սահմանագծին հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց, որը վերջին շրջանի համար բարձր թիվ է։

Համեմատության համար նշեմ, որ նախորդ շաբաթ արձակված կրակոցների թիվը 1600 էր, դրանից մեկ շաբաթ առաջ՝ 1500, ևս մեկ շաբաթ առաջ՝ 1100 կրակոց»։

 

  • Կիսվել: