չորեքշաբթի, հոկտեմբեր 23
23 / 10 / 2019
Որոշ զինատեսակներ ենք արդիականացրել. ԳՇ պետ

Որոշ զինատեսակներ ենք արդիականացրել. ԳՇ պետ

Զինատեսակների արդիականացման առումով ավելացրել ենք հակաօդային պաշտպանության զինատեսակների խոցելիության հեռավորությունը և բարձրությունը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Նաև որոշակի զինատեսակներ ենք արդիականացրել: Հակատանկային միջոցների մասով երկու անգամ մեծացվել է հեռահարությունը: Որոշակի աշխատանքներ ենք տարել, որպեսզի հակատանկային միջոցների կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում ավելի մեծանա»,- ասաց Դավթյանը:

ԳՇ պետը նշեց, որ ընթացքում զինտեխնիկայի թարմացումներ ևս կլինեն:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: