Երևան

23.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
=
=
=

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է ընտրական ողջ գործընթացի շուրջօրյա դիտարկում` հիմքում ունենալով անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքները: Այդ նպատակի համար ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել է բազմակողմ ուսումնասիրություններ, ապահովել է բոլոր ահազանգերի ու բողոքների քննարկում, քաղաքացիներին տրամադրել է շուրջօրյա խորհրդատվություն:

Կատարված դիտարկման արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Քվեարկությունը տեղի ունեցավ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում՝ առանց լարվածության: Սա հնարավորություն տվեց քաղաքացուն անխոչընդոտ իրականացնել ընտրելու իր իրավունքն ու դրանով իսկ ձևավորել մեր երկրի մայրաքաղաքի՝ որպես միասնական համայնքի կառավարման հիմքերը:

Ընտրական ողջ գործընթացում Պաշտպանի աշխատակազմն ունեցել է արդյունավետ համագործակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու իրավապահ մարմինների հետ:

Առանձնակի ուշադրություն է դարձվել դիտորդական ու լրագրողական աշխատանքների ապահովմանը: Դիտարկումը վկայում է, որ ապահովված են եղել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պայմաններ (արձանագրվել է լրագրողի ու դիտորդի աշխատանքին առնչվողմի քանի միջադեպ):Կարևոր առաքելություն իրականացրին նաև դիտորդական հասարակական կազմակերպությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չի արձանագրվել Երևանի ավագանու ընտրություններին առնչվող՝ դպրոցների կամ մանկապարտեզների քաղաքական գործընթացներին ներգրավվածությանորևէդեպք: Պաշտպանն այս խնդրի լուծման հարցում հատկապես կարևոր է համարում Կրթության և գիտության նախարարի շարունակական ջանքերը:

Չեն արձանագրվել ընտրողներին սպառնալիքներ ներկայացնելու, նրանց նկատմամբ այլ տեսակի ճնշում գործադրելու ու առհասարակ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր:

Ցավոք, արձանագրվեց անհանդուրժողականության, վիրավորանքի ու նույնիսկ սպառնալիքների աճ, որոնք առավել ցայտուն արտահայտվեցին սոցիալական ցանցերումև տարածում ստացան հատկապես քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում։ Դա առավելապես արվում էր առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Այս երևույթն առաջացրեց լարվածություն, որի պատճառ հանդիսացավ նաև հասարակությունը խմբերի բաժանելու միտումը: Այսպիսի երևույթները պետք է ի սպառ բացառել: Դրանք բացասական են ազդում երկրում համերաշխության մթնոլորտի վրա ու վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի վրա: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում կգործադրվեն առավելագույն ջանքեր դրանց կանխարգելման ուղղությամբ:

Ընտրական իրավունքի լիարժեք իրացման անփոխարինելի երաշխիք է համերաշխությունն ու հանդուրժողականությունը: Սա է, որ ապահովում է քաղաքացու կողմից ընտրելու իր իրավունքի անխոչընդոտ իրացումն ու ընտրական գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

Այս ընտրական գործընթացում ևս խնդիր դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման ապահովումը: Ընտրատեղամասերի մեծագույն մասը նրանց համար շարունակում է մնալ անմատչելի: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 11 ահազանգ ընտրողի կողմից քվեարկությանը մասնակցել չկարողանալու վերաբերյալ: Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը ընտրատեղամասերիմատչելիությունն ապահովելու ու հաշմանդամություն ունեցող ընտրողների իրավունքի իրականացման համար բոլորի հետ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

Արձանագրված բոլոր միջադեպերի ու խախտումների կապակցությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ինչպես նաև կիրականացվեն դրանց բոլորի առնչությամբ հետևողական աշխատանքներ: Պաշտպանի աշխատակազմը կհետևի նաև մի քանի քրեական գործերի քննության ընթացքին: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

 

Լրահոս
Անկախության տոնի առթիվ ՀՀ գլխավոր դատախազը մի խումբ դատախազների պարգևատրել է մեդալներով
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երեւանում. 32-ամյա որդին մսագործի դանակով սպանել է 61-ամյա հորը
Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է Արցախի խնդրում ՀՀ դիրքորոշումը
Երեւանում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի
Պայթյուն գինու գործարանում
Պայթյուն է որոտացել Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում
Արցախի ԱԺ-ում ընդունել են Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին
Բարով մաշեք Հարգարժան պարոն վարչապետ․Սոս Ջանիբեկյան
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Երկու ժամացույցի պատմություն․ Փաշինյանը ցուցադրել է ժամացույցներն ու գրել դրանց գները
Սպանություն Դավթաշենում. 61-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է՝ կտրած-ծակած վնասվածքներով
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Արցախը ողջունում է շփման գծում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Յուրացրել է 6 մլն. դրամից ավելի եկեղեցական պարագաներ, ապա սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ
Պլանային ջրանջատումներ Երևանում
Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը
Քաղաքացին վնասել է երակները
Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան. Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին
Գողության մեջ է կասկածել ու սպանել, ապա դաժանորեն կտրել տղամարդու դաստակները
Տեսանյութ՝ Դիլիջանի թունելում տեղի ունեցած պայթյունից
39-ամյա քաղաքացին վնասել է երակները
ՀՀԿ-ն հերքում է հանրահավաք անցկացնելու մասին լուրերը
Հոկտեմբերի կլիմայական բնութագիրը
«Հարազատը՝ հարազատի դեմ է դուրս գալիս». Ուրցաձորում թեժ է
Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Խոշոր վթար Մայր Աթոռի մամլո դիվանի դիմաց
Երեխայի դին փորձել են թաքցնել փոսի մեջ, բայց մայրը վերցրել է եւ դիմել փախուստի. մանրամասներ ողբերգական դեպքից. (լուսանկարներ)
Դիլիջանի թունելը վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենայի հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է. ՏԿՏՏՆ
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին
Արմավիրում ծեծի հետևանքով 1-ամյա երեխա է մահացել
«Սաշիկի տղեն, Վովայի Արշակը ու Քոչարյանը դուրսն են, իսկ իմ ամուսինը փակի տակ»
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոնղոլիայի արտգործնախարարի հետ
Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով առնվազն 48 մարդ է զոհվել
Ինչ ունեցվածք ունի առողջապահության փոխնախարարը. «Փաստ»
«Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի». պաշտոն՝ Տիգրան Ավինյանի համակուրսեցուն. «Հրապարակ»
Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ, Հովիկ Աբրահամյանը՝ օլիգարխիկ «սաստավի». «Հրապարակ»
«Կրակն ընկնե՞նք». Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»
Սամվել Ալեքսանյանն ի՞նչ կապ ունի Սեւանի շաքարի գործարանի հետ. ինչ է եղել 9 տարի առաջ. «168 ժամ»
Զավեշտ. ՀՀԿ-ականները մտադիր են հոկտեմբերի 15-ին հանրահավաք կազմակերպել. «Ժամանակ»
Արտահերթ ընտրություններն անխուսափելի են.Վարչապետ
Նազիկ Ավդալյանը քրոջ հետ եղբոր հարսանիքին երգ է նվիրում. հուզիչ տեսանյութ
Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել․Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ամենաընթերցվածը