Երևան

23.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
=
=
=

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին: Հակոբյանը սեպտեմբերի 21-ի առավոտյան բացման խոսք է ուղղել համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, կարևորելով համաժողովի դերը համաշխարհային անվտանգության և զարգացման գործում կանանց ներուժի բացահայտման և լիարժեք օգտագործման հարցում՝ Աննա Հակոբյանն իր ելույթում ընդգծել է՝ հենց այդպիսի նախաձեռնություններն են, որ կանայք պետք է օգտագործեն «հանուն համախմբման, հանուն այն արժեքների և նպատակների, որ կարևոր են աշխարհի բոլոր կանանց համար, հանուն այն լուծումների, որ թույլ կտան մեզ ապրել ավելի խաղաղ, ավելի անհոգ ու ավելի երջանիկ միջավայրում»:

Ըստ տիկին Հակոբյանի՝ բնույթով առավել խաղաղասեր, բռնությունն ու տառապանքը մերժելու հակված կանանց դերն անգնահատելի է մեծ ու փոքր պատերազմներից, հումանիտար աղետներց, էկոլոգիական խնդիրներից ու անընդհատ հրահրվող մրցավազքից ծանրացած մեր մոլորակի բեռը թեթևացնելու, ելք գտնելու, ինչ-որ բան դեպի լավը փոխելու հարցում: Հակոբյանն ընդգծել է, որ կանայք ոչ միայն պետք է իրենց խոսքն ասեն, այլև խոսքից անցնեն իրական գործի:

Այս համատեքստում տիկին Հակոբյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել իր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը: «Արշավի ամբողջ իմաստն այն է, որ մենք՝ որպես կին և որպես մայր, համախմբվենք և միաձայն հորդոր ուղղենք  ղարաբաղյան խնդրում ներգրավված բոլոր դերակատարներին՝ արմատապես մերժելու հակամարտության ռազմական լուծման տարբերակը և լուծումներ գտնելու՝ առանց կրակելու, առանց հայ և ադրբեջանցի երիտասարդների կյանքը խլելու: Վերջ ի վերջո, մարդկային միտքն անսահման է, և ցանկության դեպքում կարելի է անել նույնիսկ անհնարինը»,- նշել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը ներկաներին պատմել է համաժողովին մեկնելուց անմիջապես առաջ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ պատերազմում իրենց զավակներին կորցրած մայրերը միացել են իր արշավին և կոչ են արել ադրբեջանցի զոհերի մայրերին նույնը անելու. «Պատկերացնո՞ւմ եք՝ մայրեր, որոնք մարտի դաշտում կորցրել են իրենց զավակներին, ոչ թե վրեժ, այլ խաղաղություն են տենչում, իրենց քայլն են անում՝ հանուն այն մայրերի, որոնք վայելում են իրենց որդիների ներկայությունը: Ես, իսկապես, չգիտեմ, թե ինչպիսին է լինելու ադրբեջանցի մայրերի և առաջին տիկնոջ արձագանքը: Բայց ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք պատմության գիրկն ուղարկել ղարաբաղյան հակամարտությունը, հանձնել զենքերը և խրախուսել տղամարդկանց պատերազմել «մտքի և խոսքի» ուժով»,- ասել է Հակոբյանը՝ վերահաստատելով իր խոսքերը, որ արշավն սկսել է հավասարապես հանուն հայ և ադրբեջանցի երիտասարդների:

ՀՀ վարչապետի տիկինը ելույթը եզրափակել է ներկաներին ուղղված խնդրանքով՝ իրենց անվերապահ աջակցությունն արտահայտելու «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ նշելով, որ մտադիր չէ նախաձեռնությունը սահմանափակել միայն արցախյան խնդրով. «Իմ մեծ ցանկությունն ու ծրագիրն է ընդլայնել դրա աշխարհագրությունը և խաղաղության ուղերձով հանդես գալ աշխարհի տարբեր թեժ կետերում: Ապավինում եմ ձեր աջակցությանը՝ մեր աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու հարցում»,- ելույթն ավարտել է Աննա Հակոբյանը:

Համաժողովին մասնակցում էին աշխարհի 120 երկրի շուրջ 2000 կին հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջույնի ելույթով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Համաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դարիգա Նազարբաևայի,  Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային խորհրդի նախագահ Ամալ ալ-Քուբաիսի և Վիետնամի փոխնախագահ Դանգ Թհի Նգոկ Թհինի հետ, որը Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակներում առաջիկայում ժամանելու է Հայաստան: Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԽ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տիկին Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ ընդգծելով արշավի առաքելության խիստ կարևորությունը, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով նրան հրավիրել է ԱՄԷ: Աշխատանքային այցով իր երկիր այցելելու հրավեր Աննա Հակոբյանը ստացել է նաև Դարիգա Նազարբաևայից:

Սանկտ Պետերբուգում Աննա Հակոբյանn այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի:  Աշխատանքային այցի ավարտին Հակոբյանը հարցազրույց է տվել «Միր» եւ «Ռոսիա» հեռուստաընկերություններին:

Լրահոս
Անկախության տոնի առթիվ ՀՀ գլխավոր դատախազը մի խումբ դատախազների պարգևատրել է մեդալներով
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երեւանում. 32-ամյա որդին մսագործի դանակով սպանել է 61-ամյա հորը
Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է Արցախի խնդրում ՀՀ դիրքորոշումը
Երեւանում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի
Պայթյուն գինու գործարանում
Պայթյուն է որոտացել Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում
Արցախի ԱԺ-ում ընդունել են Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին
Բարով մաշեք Հարգարժան պարոն վարչապետ․Սոս Ջանիբեկյան
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Երկու ժամացույցի պատմություն․ Փաշինյանը ցուցադրել է ժամացույցներն ու գրել դրանց գները
Սպանություն Դավթաշենում. 61-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է՝ կտրած-ծակած վնասվածքներով
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Արցախը ողջունում է շփման գծում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Յուրացրել է 6 մլն. դրամից ավելի եկեղեցական պարագաներ, ապա սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ
Պլանային ջրանջատումներ Երևանում
Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը
Քաղաքացին վնասել է երակները
Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան. Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին
Գողության մեջ է կասկածել ու սպանել, ապա դաժանորեն կտրել տղամարդու դաստակները
Տեսանյութ՝ Դիլիջանի թունելում տեղի ունեցած պայթյունից
39-ամյա քաղաքացին վնասել է երակները
ՀՀԿ-ն հերքում է հանրահավաք անցկացնելու մասին լուրերը
Հոկտեմբերի կլիմայական բնութագիրը
«Հարազատը՝ հարազատի դեմ է դուրս գալիս». Ուրցաձորում թեժ է
Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Խոշոր վթար Մայր Աթոռի մամլո դիվանի դիմաց
Երեխայի դին փորձել են թաքցնել փոսի մեջ, բայց մայրը վերցրել է եւ դիմել փախուստի. մանրամասներ ողբերգական դեպքից. (լուսանկարներ)
Դիլիջանի թունելը վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենայի հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է. ՏԿՏՏՆ
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին
Արմավիրում ծեծի հետևանքով 1-ամյա երեխա է մահացել
«Սաշիկի տղեն, Վովայի Արշակը ու Քոչարյանը դուրսն են, իսկ իմ ամուսինը փակի տակ»
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոնղոլիայի արտգործնախարարի հետ
Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով առնվազն 48 մարդ է զոհվել
Ինչ ունեցվածք ունի առողջապահության փոխնախարարը. «Փաստ»
«Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի». պաշտոն՝ Տիգրան Ավինյանի համակուրսեցուն. «Հրապարակ»
Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ, Հովիկ Աբրահամյանը՝ օլիգարխիկ «սաստավի». «Հրապարակ»
«Կրակն ընկնե՞նք». Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»
Սամվել Ալեքսանյանն ի՞նչ կապ ունի Սեւանի շաքարի գործարանի հետ. ինչ է եղել 9 տարի առաջ. «168 ժամ»
Զավեշտ. ՀՀԿ-ականները մտադիր են հոկտեմբերի 15-ին հանրահավաք կազմակերպել. «Ժամանակ»
Արտահերթ ընտրություններն անխուսափելի են.Վարչապետ
Նազիկ Ավդալյանը քրոջ հետ եղբոր հարսանիքին երգ է նվիրում. հուզիչ տեսանյութ
Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել․Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ամենաընթերցվածը