Երևան

23.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
=
=
=

Նիկոլ Փաշինյանը՝ ընտրությունների մասին

Ողջունում եմ Նյու Յորքից և ուզում եմ երկու բառ ասել երեկ տեղի ունեցած ընտրությունների և ժողովրդական բացառիկ հաղթանակի առումով: tert.am-ի փոխանցմամբ՝ այսպես իր ֆեյսբուքյան ուղիղ եթերը Նյու Յորքից սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ մի փոքր անհանգիստ վիճակում է եղել քվեների ամփոփման փուլում, քանի որ այդ ժամանակ Ատլանտյան Օվկիանոսի վրա է եղել և վայրէջքից հետո է իմացել, որ ձայների կեսից հաշվարկի արդյունքում «Իմ քայլը» հավաքել է ավելի քան 80 տոկոս:

Նա սա կարևորեց և բոլորին շնորհավորեց այս ընտրությունների կապակցությամբ, քանի որ, ինչպես ինքը որակեց, սրանք բացառիկ ընտրություններ էին. քաղաքացին ոչ մի պարտադրանք չուներ կաշառքների, թաղային հեղինակության, վարչական ռեսուրսների առումով: Նա շնորհավորելով Հայկ Մարությանին` ցանկացավ ժողովրդահաճո և արդյունավետ գործունեություն:

  Վարչապետը նաև շնորհավորեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Լույս» դաշինքին, որոնք մաս կկազմեն Երևանի ավագանիում:

«Ես տեղեկացա, որ դիտորդները նույնպես լավ ու բարձր են գնահատել ընտրությունների արդյունքները, բայց պետք է ուշադիր հետևենք նրանց դիտողություններին, քանի որ ընտրական համակարգը ևս բարձր մակարդակի պետք է բարձրացնենք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ է քննարկվում մասնակցության թիվը: «Շատերը փորձում են ասել, որ մեծամասնությունը չի մասնակցել և անել քաղաքական հետևություններ, և այդ փաստարկները ծիծաղելի են»,-ասաց նա: Վարչապետը նկատեց, որ նախորդ ավագանու ընտրություններին ավելի քիչ է մասնակցությունը եղել, երբ մարդիկ գազելներով, հարկադրաբար, կաշառաքներով բերում էին ընտրատեղամասեր:

Նա նշեց, որ բացի այդ խնդիր կա, որ ընտրական ցուցակները չեն արտահայտում իրական պատկերը, և շատ քաղաքացիներ, ովքեր հեռացել են քսան տարի առաջ, շարունակում են ընդգրկված լինել ցուցակներում: Վարչապետը նկատեց նաև, որ «ընտրակաշառքային» ընտրություններում անկողնային, տարիքով մարդկանց նվաստացուցիչ պայմաններում ներկայացնում էին քաղաքացիներ, և այս անգամ նրանք որոշել են չգնալ, առավել ևս ձայն ապահովելու պարտավորվածություն չեն ունեցել, որ այդ մարդկանց ստիպված տանեն ընտրատեղամաս:

Այսպիսով, նա ասաց, որ ընտրացուցակները բարելավելու անհրաժեշտություն կա: «Այս ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը, տված մանդատը կասկածի ենթարկել չի կարելի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ բարձր է գնահատում, որ «Լույս» դաշինքի թեկնածուն շնորհավորել է «Իմ քայլ» դաշինքին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է հայտարարությամբ և նաև ՕԵԿ-ը, «Ժառանգություն», ՀՅԴ-ն նման հայտարարությամբ են հանդես եկել:

«Այս ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական պրոցեսները ձեր վերահսկողության ներքո են գտնվում, և այս իրողությունը չի փոխվելու ,և այս իրողությունը պաշտպանելը համարում եմ ամենամեծ քաղաքական առաքելությունը իմ և իմ թիմի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը, որ մեծ միջադեպ չի գրանցվել: «Ընտրությունների արդյունքը խաղաղ կիրակնօրյա մթնոլորտում է եղել, ընտրարշավները, ժողովրդավարական երկրներում նորմալ է, պետք է կրքոտ, էներգիայով, քննադատությամբ լեցուն լինեն, բայց օրինականության, միմյանց հարգանքի ներքո»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ այս ընտրարշավի ժամանակ եղան մեղադրանքներ, մտահոգություններ, որոնք հիմնականում արդարացված էին: Նա նշեց, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը գիտի թացը չորից տարբերել:

Լրահոս
Անկախության տոնի առթիվ ՀՀ գլխավոր դատախազը մի խումբ դատախազների պարգևատրել է մեդալներով
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երեւանում. 32-ամյա որդին մսագործի դանակով սպանել է 61-ամյա հորը
Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է Արցախի խնդրում ՀՀ դիրքորոշումը
Երեւանում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի
Պայթյուն գինու գործարանում
Պայթյուն է որոտացել Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում
Արցախի ԱԺ-ում ընդունել են Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին
Բարով մաշեք Հարգարժան պարոն վարչապետ․Սոս Ջանիբեկյան
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Երկու ժամացույցի պատմություն․ Փաշինյանը ցուցադրել է ժամացույցներն ու գրել դրանց գները
Սպանություն Դավթաշենում. 61-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է՝ կտրած-ծակած վնասվածքներով
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Արցախը ողջունում է շփման գծում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Յուրացրել է 6 մլն. դրամից ավելի եկեղեցական պարագաներ, ապա սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ
Պլանային ջրանջատումներ Երևանում
Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը
Քաղաքացին վնասել է երակները
Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան. Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին
Գողության մեջ է կասկածել ու սպանել, ապա դաժանորեն կտրել տղամարդու դաստակները
Տեսանյութ՝ Դիլիջանի թունելում տեղի ունեցած պայթյունից
39-ամյա քաղաքացին վնասել է երակները
ՀՀԿ-ն հերքում է հանրահավաք անցկացնելու մասին լուրերը
Հոկտեմբերի կլիմայական բնութագիրը
«Հարազատը՝ հարազատի դեմ է դուրս գալիս». Ուրցաձորում թեժ է
Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Խոշոր վթար Մայր Աթոռի մամլո դիվանի դիմաց
Երեխայի դին փորձել են թաքցնել փոսի մեջ, բայց մայրը վերցրել է եւ դիմել փախուստի. մանրամասներ ողբերգական դեպքից. (լուսանկարներ)
Դիլիջանի թունելը վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենայի հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է. ՏԿՏՏՆ
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին
Արմավիրում ծեծի հետևանքով 1-ամյա երեխա է մահացել
«Սաշիկի տղեն, Վովայի Արշակը ու Քոչարյանը դուրսն են, իսկ իմ ամուսինը փակի տակ»
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոնղոլիայի արտգործնախարարի հետ
Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով առնվազն 48 մարդ է զոհվել
Ինչ ունեցվածք ունի առողջապահության փոխնախարարը. «Փաստ»
«Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի». պաշտոն՝ Տիգրան Ավինյանի համակուրսեցուն. «Հրապարակ»
Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ, Հովիկ Աբրահամյանը՝ օլիգարխիկ «սաստավի». «Հրապարակ»
«Կրակն ընկնե՞նք». Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»
Սամվել Ալեքսանյանն ի՞նչ կապ ունի Սեւանի շաքարի գործարանի հետ. ինչ է եղել 9 տարի առաջ. «168 ժամ»
Զավեշտ. ՀՀԿ-ականները մտադիր են հոկտեմբերի 15-ին հանրահավաք կազմակերպել. «Ժամանակ»
Արտահերթ ընտրություններն անխուսափելի են.Վարչապետ
Նազիկ Ավդալյանը քրոջ հետ եղբոր հարսանիքին երգ է նվիրում. հուզիչ տեսանյութ
Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել․Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ամենաընթերցվածը