Երևան

23.Հոկտեմբեր.2018թ.,
00
:
00
=
=
=

Նոր մանրամասներ ամուսնուն սպանած կնոջ գործից

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ ամիսներ առաջ նշանակված կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննության եզրակացության պատասխանները դեռևս չի ստացվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշանակված կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննությամբ փորձագետներին առաջադրվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ արդյոք Ռուզաննա Մկրտչյանը տառապու՞մ է որևէ հոգեկան հիվանդությամբ կամ այլ խանգարմամբ, եթե՝ այո, ապա՝ ինչպիս:

Ռուզաննա Մկրտչյանը մեղսագրված արարքը կատարելու պահին չի՞ գործել արդյոք ժամանակավոր հոգեկան խանգարման վիճակում, կարո՞ղ էր արդյոք նա գիտակցել իր գործողությունների բնույթը:

Ունա՞կ է արդյոք Մկրտչյանն իր հոգեվիճակով ընկալել այն հանգամանքները, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ գործի հանգամանքների վերաբերյալ:

Ռուզաննա Մկրտչյանն ունի՞ այնպիսի անձնական հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էականորեն ազդել նրա վարքագծի վրա` մեղսագրված արարքը կատարելու պահին:

Ինչպիսի՞ հոգեկան վիճակում է գտնվում Ռ.Մկրտչյանը և կարո՞ղ է ներկայում գիտակցել իր գործողությունների բնույթը և ղեկավարել դրանք:

Հանցանքը կատարելու պահին Մկրտչյանը չի՞ գտնվել արդյոք աֆեկտիվ կամ այլ հոգեկան խանգարման վիճակում, որը կարող էր ազդել նրա վրա։

Նշենք, որ Մկրտչյանի նկատմամբ կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությամբ դատաքննության ժամանակ հանդես է եկել նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ նախաքննություն ընթացքում նշանակված դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ռուզաննա Մկրտչյանը մեղսունակ է ճանաչվել:

Ըստ այդ փորձաքննության եզրակացության՝ Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, սակայն փաստաբանը գտնում է, որ եզրակացությունը հիմնավորված չէ։

Ավելին, անպատասխան է մնացել, թե իր պաշտպանյալն ի՞նչ հոգեվիճակով է արարքը կատարել, այնինչ, ըստ գործի փաստական տվյալների, դեպքերի, իրադարձությունների զարգացման հաջորդականությունից ելնելով՝ ակնհայտ է հիմնավոր կասկածներ առ այն, որ իր պաշտպանյալն իրեն մեղսագրված, ենթադրաբար կատարած հանրորեն վտանգավոր գործողությունն իրականացնելու ժամանակ, գտնվել է կամ կարող էր գտնվել հոգեկան հուզմունքի որոշակի ոչ նորմալ վիճակներում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Կինը հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:

2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ Ռուզաննա Մկրտչյանը 992թ.. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել ամուսնու կողմից:

Հերթական անգամ, 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո, վերջինս չնչին առիթն օգտսգործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին քնել է:

Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան` տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար:

Ռուզաննա Մկրտչյանը վերցնելով կացինը և խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:

Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Լրահոս
Անկախության տոնի առթիվ ՀՀ գլխավոր դատախազը մի խումբ դատախազների պարգևատրել է մեդալներով
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երեւանում. 32-ամյա որդին մսագործի դանակով սպանել է 61-ամյա հորը
Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է Արցախի խնդրում ՀՀ դիրքորոշումը
Երեւանում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի
Պայթյուն գինու գործարանում
Պայթյուն է որոտացել Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում
Արցախի ԱԺ-ում ընդունել են Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին
Բարով մաշեք Հարգարժան պարոն վարչապետ․Սոս Ջանիբեկյան
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Երկու ժամացույցի պատմություն․ Փաշինյանը ցուցադրել է ժամացույցներն ու գրել դրանց գները
Սպանություն Դավթաշենում. 61-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է՝ կտրած-ծակած վնասվածքներով
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Արցախը ողջունում է շփման գծում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Յուրացրել է 6 մլն. դրամից ավելի եկեղեցական պարագաներ, ապա սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ
Պլանային ջրանջատումներ Երևանում
Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը
Քաղաքացին վնասել է երակները
Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան. Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին
Գողության մեջ է կասկածել ու սպանել, ապա դաժանորեն կտրել տղամարդու դաստակները
Տեսանյութ՝ Դիլիջանի թունելում տեղի ունեցած պայթյունից
39-ամյա քաղաքացին վնասել է երակները
ՀՀԿ-ն հերքում է հանրահավաք անցկացնելու մասին լուրերը
Հոկտեմբերի կլիմայական բնութագիրը
«Հարազատը՝ հարազատի դեմ է դուրս գալիս». Ուրցաձորում թեժ է
Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Խոշոր վթար Մայր Աթոռի մամլո դիվանի դիմաց
Երեխայի դին փորձել են թաքցնել փոսի մեջ, բայց մայրը վերցրել է եւ դիմել փախուստի. մանրամասներ ողբերգական դեպքից. (լուսանկարներ)
Դիլիջանի թունելը վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենայի հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է. ՏԿՏՏՆ
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին
Արմավիրում ծեծի հետևանքով 1-ամյա երեխա է մահացել
«Սաշիկի տղեն, Վովայի Արշակը ու Քոչարյանը դուրսն են, իսկ իմ ամուսինը փակի տակ»
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոնղոլիայի արտգործնախարարի հետ
Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով առնվազն 48 մարդ է զոհվել
Ինչ ունեցվածք ունի առողջապահության փոխնախարարը. «Փաստ»
«Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի». պաշտոն՝ Տիգրան Ավինյանի համակուրսեցուն. «Հրապարակ»
Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ, Հովիկ Աբրահամյանը՝ օլիգարխիկ «սաստավի». «Հրապարակ»
«Կրակն ընկնե՞նք». Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»
Սամվել Ալեքսանյանն ի՞նչ կապ ունի Սեւանի շաքարի գործարանի հետ. ինչ է եղել 9 տարի առաջ. «168 ժամ»
Զավեշտ. ՀՀԿ-ականները մտադիր են հոկտեմբերի 15-ին հանրահավաք կազմակերպել. «Ժամանակ»
Արտահերթ ընտրություններն անխուսափելի են.Վարչապետ
Նազիկ Ավդալյանը քրոջ հետ եղբոր հարսանիքին երգ է նվիրում. հուզիչ տեսանյութ
Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել․Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ամենաընթերցվածը