Երևան

24.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
=
=
=

Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայաստանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ. Ռ. Քոչարյանը՝ Ն. Փաշինյանի մասին. Yerevan.today (տեսանյութ)

Մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ «ինձ փակել»: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է Yerevan.Today-ին տված հարցազրույցում:

Հարցազրույցից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև.

- Հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների միջև, դրան հաջորդեց իշխանության կոշտ արձագանքը, վարչապետի ուղիղ եթերում ելույթը, Երևանի թաղամասերից մեկում ելույթը, դրանից հետո այդ 2 կառույցների ղեկավարների մամուլի ասուլիսը: Կարծում եմ՝ հետևել եք կատարվածին, ի՞նչ մեկնաբանություն ունեք:

- Ամեն ինչ ուղղակի զավեշտալի է: Ես այդ հեռախոսազրույցի փաստը երկու մասի կբաժանեի. առաջինը հենց ինքը՝ փաստը, որ դա հայտնվել է համացանցում, և երկրորդը՝ այդ հեռախոսազրույցի բովանդակությունը:

Այսօր պետք է խոսեմ բովանդակության մասին, երկու պաշտոնյայի հեռախոսազրույցի բովանդակության մասին: Բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա, և ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել: Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամաբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից: Յուրաքանչյուր պետությունում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական պետություններում, նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է տային հրաժարական, ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի, հանցանքի համար, ներողություն խնդրեին նաև ինձնից՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահից: Բայց մեր մոտ մենք ունենք լրիվ այլ պատկեր. իրենք անցան հարձակման և այդ հանձակման ընթացքում սկսեցին օգտագործել Մարտի 1-ի քրեական գործը: Սա ևս ապացուցում է, որ այս մարդիկ խիղճ չունեն, ուղղակի պադոշոտ դեմքերով փոխանակ փորձեն արդարանալ իրենց արած հանցանքից, փորձում են հարձակվել և նոր մեղադրանքներ ուղղել իմ հասցեին:

Ի՞նչ ասեմ, զարմանալի բան է, բայց սա փաստ է և ամենից զարմանալին գիտե՞ք ինչն էր ինձ համար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, որ ինքը պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար: Դա հնչեցրեց հանրահավաքի ընթացքում: Մենք Եվրոխորհրդի անդամ երկիր ենք, սա չի կարող անհետևանք անցնել Հայաստանի Հանրապետության համար: Սա մի հայտարարություն է, որ նույնիսկ բռնապետները չեն անում այսպիսի ուղիղ ձևով:

Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայատանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը, ես մեծ կասկածներ ունեմ: Եվ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կատարվածի հետևանքները չափազանց ծանր են նստելու Հայաստանի համար: Վարչապետն իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար, որի իրավունքը սահմանադրությամբ ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք չունի: Ինքը դրանով ոչ միայն կոպիտ ձևով խախտում է Սահմանադրությունը, խախտվում են մի շարք օրենքներ: Այ սա է սահմանադրական կարգի տապալումը:

Ես հասկանում եմ՝ կան մարդիկ, որոնք հանրահավաքների ժամանակ չափից շատ են ոգևորվում, մինչև որոշակի սենց բորբոքվածության աստիճան, և կարող են ասել տարբեր բաներ, բայց պետական գործիչը պետք է առաջին հերթին այնպիսին լինի, որ իր լեզուն մտքից առաջ չվազի, քանի որ դրա հետևանքները պետության համար կարող են ողբերգական լինել, և արդեն ժողովրդավարության հարցը լսվելու է Եվրոխորհրդի արտյաններում, մոնիտորինգային խմբում:

- Նշեցիք, որ պետք է առնվազն ներողություն խնդրեին այդ մարդիկ, բայց նրանք նաև հղում են անում վարչապետին, որ վարչապետն ասել է՝ փակեք:

- Խոսքը նաև վարչապետի մասին է: Այս ամբողջ գործընթացն ուղղորդվում է վարչապետի կողմից: Սա ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը չէ, ինքն ուղղակի կատարող է, բայց էնտուզիազմով կատարող է և հաճույքով կատարող է նման կարգի հանձնարարականը: Դրա համար եմ ասում՝ Հայաստանում ծնվում է բռնապետ. արդյո՞ք սա էր հեղափոխության նպատակը:

- Պարոն նախագահ, որպես պատասխան Ձեր, Ձեր թիմի հայտարարությունների, վարչապետն ու իր թիմը նշում են, որ եթե քաղաքական հետապնդում լիներ՝ Ձեզ ազատ չէին արձակի. Ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

- Ես այսօր ազատության մեջ եմ միայն մեկ պատճառով, որ Վերաքննիչ դատարանի իմ գործը լսող դատավորն ամբողջ դատական համակրագում իբրև անկաշառ և սկզբունքային մարդու համբավ ունի: Պատճառը միայն դա է: Ի դեպ՝ այս մթնոլորտում և այսպիսի ճնշումների տակ, դատավորը պետք է ներքին ուժ ունենա դիմադրելու համար և դժվար է բոլոր դատավորներից պահանջել նման կարգի խիզախություն: Վերջը դատավորը, դատական ծառայությունը ... Դատավորը ռազմական սպա չէ, որ իրենից անձնական խիզախություն պահանջենք առաջին գծում կամ մարտի ժամանակ, դատավորներին օրենքը պետք է պաշտպանի բոլոր կարգի ճնշումներից, ինչն այսօր մենք տեսնում ենք, որ չի աշխատում Հայաստանում: Հետաքրքիր արտահայտություն էր, հիմա չեմ հիշում ինչպես արտահայտվեց ԱԱԾ-ի տնօրենը, փակեք բոլոր ... ամեն գնով, թե ինչ որ էդպիսի բան ասեց, չէ՞...


Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում

Լրահոս
Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր
Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
«Գանձասար-Կապան»-ի ֆինանսական տնօրենը սպառնացել է սեռական բնույթի գործողություններ կատարել ֆուտբոլիստի նկատմամբ
Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Ձեզ. Հայկ Մարության
Արտակ Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար. Էդմոն Մարուքյան
«Արթիկ» ՔԿՀ–ում կալանավորի կոշիկի մեջ թմրանյութ է հայտնաբերվել
Երեկվա ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ ԱԺ ընտրությունները. Արթուր Ղազինյան
Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
Լևոն Զուրաբյանը ևս շնորհավորել է «Իմ Քայլը» դաշինքին
«Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 %. ԿԸՀ
Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձեւավորման վրա ազդող բաղադրիչների ուսումնասիրության համար
ԿԸՀ-ն ներկայացնում է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները (ուղիղ)
Այս ձայների սեփականատերը` Նիկոլ Փաշինյանն է. Վահան Բաբայանը բացում է փակագծերը
Ալեքսեյ Նավալնիին 30 օր կալանքից հետո ձերբակալել են
Երբ կստանձնի պաշտոնը նորընտիր քաղաքապետը
Էրեբունիում 5 օր շարունակ ջրի 8-ժամյա անջատումներ են սպասվում
Ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում. Արծրուն Հովհաննիսյան
Դասադուլ Սյունիքի մարզի թիվ 2 հիմնական դպրոցում. (ուղիղ)
Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է
«Ժողովուրդը ցույց տվեց, որ ինքն ագրեսիվ փոքրամասնություն չի, այլ ՀՀ հպարտ քաղաքացի». Լուսինե Բադալյան
Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում տուն է այրվում. ԱԻՆ
Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս
«Ժառանգությունը» շնորհավորել է Փաշինյանին ու Մարությանին
Քոչարյանի որդին դատի է տվել Արա Պապյանին. քաղաքագետը մանրամասնում է
Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ. ՔԿ
Երեւան վերադառնալուն պես Փաշինյանը բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի հետ` ԱԺ-ն ցրելու մասին
«Հայկոն պիտի փորձի Փաշինյանի ստվերից դուրս գա»
ԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 90 %-ը (գրաֆիկ)
Երեւանում եւ 3 մարզերում լույս չի լինելու
Երեւանում «Մերսեդեսը» բախվել է գազատարին եւ գլխիվայր շրջվել ջրանցքը
Արտակ Զեյնալյանն անձամբ է շնորհավորել «Իմ քայլը» դաշինքի անդամներին հաղթանակի կապակցությամբ
ԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 11 %-ը. «Իմ քայլը» ստացել է 82,58 %, ԲՀԿ-ն՝ 6,19 %, «Լույսը»՝ 4,73 % (գրաֆիկ)
Երեւանում հաշվում են ավագանու ընտրության քվեները. (ուղիղ)
Քիչ առաջ համացանցում սկանդալային տեղեկություն հայտնվեց, գաղտնի օգտատիրոջ կողմից
Երևանում երկաթյա դետալը ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա
Հայտնի են թիվ 9/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները
Ընտրությունների արդյունքներին կարող եք հետեւել օն-լայն ռեժիմով՝ ժամը 24-ից
Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում
10/16 ընտրատեղամասում 771 ընտրողից 667-ը՝ ընտրողների 86.5 տոկոսը, ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին
ՀՀԿ-ական պատգամավորը վթարի է ենթարկվել
Մնացական Բիչախչյանը պարզաբանում է ներկայացրել
Նաիրա Զոհրաբյանը տարածել է սուտ տեղեկություն. ԿԳՆ
Քննչական կոմիտեում ստացվել է 23 նյութ, որոնք պարունակում են հանցագործության հատկանիշներ
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս
Նախորդ ընտրությունների համեմատ 25 հազար ավելի մարդ է մասնակցել
Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքը 77.88 տոկոս է հավաքել. նախնական արդյունքներ
Ընտրությունների տվյալները․ԹԱՐՄԱՑՎՈՂ.Ուղիղ միացում
«Այլևս ոչ մեկն իրավունք չունի ժողովրդի անունից խոսել…Իսկ համեմատաբար խաղաղ անցավ որովհետև նախկին «լաչառ» ընդդիմադիրները չկային»