Երևան

24.Սեպտեմբեր.2018թ.,
00
:
00
=
=
=

«Ես ճիշտ չեմ համարում, երբ մարդիկ նայում են, թե ո՞ւմ քյանքուլը ոնցա սանրած` նրա կողքը կանգնեն». Սեյրան Չիլինգարյան

«Հայկ Մարությանի սև և սպիտակի տարանջատման մասով հայտարարությունը հասարակությունը սխալ ընկալեց: Բայց, կարծում եմ պետք է հաշվի առնել, որ մարդը քաղաքական փորձ չունի և կարելի է ավելի հանդուրժող լինել: Թող դա նրա հայտարարություններում առաջին և վերջին վրիպումը լինի»,- Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, ասաց «Ֆիդայի» ՀԿ նախագահ, ազատամարտիկ, հասարակական գործիչ,  «Տավուշի արծիվ» անունով հայտնի Սեյրան Չիլինգարյանը:

Չիլինգարյանը նկատում է, որ ընտրությունների թափանցիկության մասին հնարավոր է խոսել միայն ընտրություններից հետո: Նրա խոսքով` կառավարությանը պետք է վստահել, սակայն մոլի իշխանամետությունը օգուտ չի բերի երկրին .«Մեր վարչապետը առաջադրել է իր թեկնածուին, բայց պետք է ժողովուրդը ինքը կողմնորոշվի, ինչպես կողմնորոշվեց Փաշինյանի պարագայում: Պետք է նշեմ, որ  կատարվածը տեղին և ժամանակին էր: Այսօր էլ պետք է կողմնորոշվեն քաղաքապետի պարագայում: Պետք է նկատեմ, որ մեր երիտասարդ քաղաքական գործիչները այսօր չափից դուրս ինքնավստահ են և չափազանց շատ բան են վերցնում իրենց ուսերին: Նրանց ելույթների մեջ` երիտհայերի խոսք եմ տեսնում: Նրանք ուզում են, որ միայն իրենք լինեն վարչապետի շրջապատում, բայց Նիկոլ Փաշինյանը նաև մեր ընտրյալն է: Ասում են` հինգ տարի պայքարում ենք: Ասեմ, որ մենք էլ 30 տարի ենք պայքարում: Երեսուն տարվա պայքարողների մեջ նաև Նիկոլ Փաշինյանն է, Սասուն Միքայելյանը: Մենք խոստացել ենք, որ նրանց մենակ չենք թողնի, բայց նրանք էլ պետք է մեր մասին հիշեն: Չի կարելի…»,-նշեց Սեյրան Չիլինգարյանը:

Չիլինգարյանը նկատում է, որ չի կարելի վիրավորել ճանապարհ անցած մարդկանց. «Մենք մտածում ենք` գնանք ընտրության, թե՞ չգնանք: Մենք ասվածը մի հսկա բանակ է, մարդիկ, որ տարիներ շարունակ պայքարի մեջ են: Չենք հասկանում մեզ արհամարում են, թե կողքի են ուզում պահել»:

Հասարակական գործիչը ամեն դեպքում հույս ունի, որ արդար և թափանցիկ ընտրությունների ականատեսը կլինենք: Նա մեծ ցանկություն ունի, որ առաջիկայում կտեսնի առողջ և երկրի շահերը պաշտպանող ընդդիմություն:

«Դեռ ոչ ոք չի հայտարարել ընդդիմություն դառնալու մասին: Ես ճիշտ չեմ համարում, երբ մարդիկ նայում են, թե ո՞ւմ քյանքյուլը ոնց ա սանրած` նրա կողքը կանգնեն»,-եզրափակեց Սեյրան Չիլինգարյանը:

Լուսին Ղազարյան

Լրահոս
Մանդատը` Նիկոլինն է. Արա Պապյան
«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ
«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը
Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր
Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
«Գանձասար-Կապան»-ի ֆինանսական տնօրենը սպառնացել է սեռական բնույթի գործողություններ կատարել ֆուտբոլիստի նկատմամբ
Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Ձեզ. Հայկ Մարության
Արտակ Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար. Էդմոն Մարուքյան
«Արթիկ» ՔԿՀ–ում կալանավորի կոշիկի մեջ թմրանյութ է հայտնաբերվել
Երեկվա ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ ԱԺ ընտրությունները. Արթուր Ղազինյան
Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
Լևոն Զուրաբյանը ևս շնորհավորել է «Իմ Քայլը» դաշինքին
«Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 %. ԿԸՀ
Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձեւավորման վրա ազդող բաղադրիչների ուսումնասիրության համար
ԿԸՀ-ն ներկայացնում է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները (ուղիղ)
Այս ձայների սեփականատերը` Նիկոլ Փաշինյանն է. Վահան Բաբայանը բացում է փակագծերը
Ալեքսեյ Նավալնիին 30 օր կալանքից հետո ձերբակալել են
Երբ կստանձնի պաշտոնը նորընտիր քաղաքապետը
Էրեբունիում 5 օր շարունակ ջրի 8-ժամյա անջատումներ են սպասվում
Ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում. Արծրուն Հովհաննիսյան
Դասադուլ Սյունիքի մարզի թիվ 2 հիմնական դպրոցում. (ուղիղ)
Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է
«Ժողովուրդը ցույց տվեց, որ ինքն ագրեսիվ փոքրամասնություն չի, այլ ՀՀ հպարտ քաղաքացի». Լուսինե Բադալյան
Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում տուն է այրվում. ԱԻՆ
Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս
«Ժառանգությունը» շնորհավորել է Փաշինյանին ու Մարությանին
Քոչարյանի որդին դատի է տվել Արա Պապյանին. քաղաքագետը մանրամասնում է
Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ. ՔԿ
Երեւան վերադառնալուն պես Փաշինյանը բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի հետ` ԱԺ-ն ցրելու մասին
«Հայկոն պիտի փորձի Փաշինյանի ստվերից դուրս գա»
ԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 90 %-ը (գրաֆիկ)
Երեւանում եւ 3 մարզերում լույս չի լինելու
Երեւանում «Մերսեդեսը» բախվել է գազատարին եւ գլխիվայր շրջվել ջրանցքը
Արտակ Զեյնալյանն անձամբ է շնորհավորել «Իմ քայլը» դաշինքի անդամներին հաղթանակի կապակցությամբ
ԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 11 %-ը. «Իմ քայլը» ստացել է 82,58 %, ԲՀԿ-ն՝ 6,19 %, «Լույսը»՝ 4,73 % (գրաֆիկ)
Երեւանում հաշվում են ավագանու ընտրության քվեները. (ուղիղ)
Քիչ առաջ համացանցում սկանդալային տեղեկություն հայտնվեց, գաղտնի օգտատիրոջ կողմից
Երևանում երկաթյա դետալը ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա
Հայտնի են թիվ 9/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները
Ընտրությունների արդյունքներին կարող եք հետեւել օն-լայն ռեժիմով՝ ժամը 24-ից
Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում
10/16 ընտրատեղամասում 771 ընտրողից 667-ը՝ ընտրողների 86.5 տոկոսը, ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին
ՀՀԿ-ական պատգամավորը վթարի է ենթարկվել
Մնացական Բիչախչյանը պարզաբանում է ներկայացրել
Նաիրա Զոհրաբյանը տարածել է սուտ տեղեկություն. ԿԳՆ
Քննչական կոմիտեում ստացվել է 23 նյութ, որոնք պարունակում են հանցագործության հատկանիշներ
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս
Նախորդ ընտրությունների համեմատ 25 հազար ավելի մարդ է մասնակցել