Երևան

14.Նոյեմբեր.2018թ.,
00
:
00
=
=
=

Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։ Փաստաբան Ռուբեն Սահակյան լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ «Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման ժամանակ և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից», - ասաց Սահակյանը։ ԻսկՀատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ մնում է իր դիրքորոշմանը, Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, դատարանի որոշումը ապօրինի է, հույս ունեն, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի:

Primenews.am-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի հետ: Ստորև ներկայացնում ենք նրա հետ մեր հարց ու պատասխանը։

-Պարոն Ազարյան, քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է և հույս է հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներակայցնի։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ։

-Սոցիալական ցանցերում քննարկվում է կայացված որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Հասարակության մի լայն զանգված հիասթափված է ձեր կայացրած որոշումից։ Սպասելի՞ էր Ձեզ համար նման բուռն արձագանքը։

-Գիտեք, ես ոչ հասարակության պատվեր եմ կատարում, ոչ այլ անձի կամ խմբակցության։ Ես առաջնորդվում եմ օրենքով միայն և ոչ թե սոցիալական ցանցերում առկա տրամադրություններով։

-Ի՞նչ եք կարծում՝ ինչ ընթացք կունենան իրադարձությունները, եթե, այնուամենայնիվ, որոշումը դատախազությունը բողոքարկի։

-Ես չեմ կարող ասել ոչինչ։ Կբողաքարկե՞ն, թե՞ չեն բողոքարկի, բողոքարկելու դեպքում ի ՞նչ հեռանկար է սպասվում։ Ես չեմ կարող կանխատեսել վերադաս դատարանի որոշումը։

-Պարոն Ազարյան, ի՞նչ եք կարծում, եթե այլ դատավոր քններ գործը, ի՞նչ որոշում նա կկայացներ։

-Ցանկացած դեպքում ցանկացած դատավոր պետք է առաջնորդվի ոչ թե իրավիճակի փոփոխությունով, այլ օրենքով միայն։

Զրուցեց՝ Լաուրա Անտոնյանը

Լրահոս
Անկախության տոնի առթիվ ՀՀ գլխավոր դատախազը մի խումբ դատախազների պարգևատրել է մեդալներով
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երեւանում. 32-ամյա որդին մսագործի դանակով սպանել է 61-ամյա հորը
Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է Արցախի խնդրում ՀՀ դիրքորոշումը
Երեւանում բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի
Պայթյուն գինու գործարանում
Պայթյուն է որոտացել Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում
Արցախի ԱԺ-ում ընդունել են Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին
Բարով մաշեք Հարգարժան պարոն վարչապետ․Սոս Ջանիբեկյան
Հրդեհ Ծաղկաձոր քաղաքում
Երկու ժամացույցի պատմություն․ Փաշինյանը ցուցադրել է ժամացույցներն ու գրել դրանց գները
Սպանություն Դավթաշենում. 61-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է՝ կտրած-ծակած վնասվածքներով
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ
Արցախը ողջունում է շփման գծում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա 1 զոհ, 5 վիրավոր
Յուրացրել է 6 մլն. դրամից ավելի եկեղեցական պարագաներ, ապա սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ
Պլանային ջրանջատումներ Երևանում
Կայացել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը
Քաղաքացին վնասել է երակները
Հայաստանի ֆիզիկոս նախագահը փորձարկում է «քվանտային քաղաքականության» մասին իր թեորիան. Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին
Գողության մեջ է կասկածել ու սպանել, ապա դաժանորեն կտրել տղամարդու դաստակները
Տեսանյութ՝ Դիլիջանի թունելում տեղի ունեցած պայթյունից
39-ամյա քաղաքացին վնասել է երակները
ՀՀԿ-ն հերքում է հանրահավաք անցկացնելու մասին լուրերը
Հոկտեմբերի կլիմայական բնութագիրը
«Հարազատը՝ հարազատի դեմ է դուրս գալիս». Ուրցաձորում թեժ է
Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Խոշոր վթար Մայր Աթոռի մամլո դիվանի դիմաց
Երեխայի դին փորձել են թաքցնել փոսի մեջ, բայց մայրը վերցրել է եւ դիմել փախուստի. մանրամասներ ողբերգական դեպքից. (լուսանկարներ)
Դիլիջանի թունելը վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենայի հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է. ՏԿՏՏՆ
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին
Արմավիրում ծեծի հետևանքով 1-ամյա երեխա է մահացել
«Սաշիկի տղեն, Վովայի Արշակը ու Քոչարյանը դուրսն են, իսկ իմ ամուսինը փակի տակ»
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոնղոլիայի արտգործնախարարի հետ
Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով առնվազն 48 մարդ է զոհվել
Ինչ ունեցվածք ունի առողջապահության փոխնախարարը. «Փաստ»
«Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի». պաշտոն՝ Տիգրան Ավինյանի համակուրսեցուն. «Հրապարակ»
Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ, Հովիկ Աբրահամյանը՝ օլիգարխիկ «սաստավի». «Հրապարակ»
«Կրակն ընկնե՞նք». Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»
Սամվել Ալեքսանյանն ի՞նչ կապ ունի Սեւանի շաքարի գործարանի հետ. ինչ է եղել 9 տարի առաջ. «168 ժամ»
Զավեշտ. ՀՀԿ-ականները մտադիր են հոկտեմբերի 15-ին հանրահավաք կազմակերպել. «Ժամանակ»
Արտահերթ ընտրություններն անխուսափելի են.Վարչապետ
Նազիկ Ավդալյանը քրոջ հետ եղբոր հարսանիքին երգ է նվիրում. հուզիչ տեսանյութ
Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել․Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ամենաընթերցվածը