երկուշաբթի, ապրիլ 6
6 / 4 / 2020
Կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու համար․ Արթուր Ալեքսանյան

Կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու համար․ Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է Տոկիոյի խաղերի հետաձգմանը: Նա նշել է, որ թեև գնալու էր Օլիմպիական խաղեր ոսկի բերելու, սակայն մարդկանց առողջությունն ավելի կարևոր է։

«Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ 2021 թ. իմ նպատակները չեն փոխվի, և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար»,- գրել է  Ալեքսանյանը:

  • Կիսվել: