երկուշաբթի, ապրիլ 6
6 / 4 / 2020
 Արտակարգ դրության ավարտից հետո դպրոցներում լրացուցիչ դասեր կլինե՞ն. նախարարի պարզաբանումը

Արտակարգ դրության ավարտից հետո դպրոցներում լրացուցիչ դասեր կլինե՞ն. նախարարի պարզաբանումը

Յուրաքանչյուրիցս է կախված լրացուցիչ դասեր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ, եւ եթե ունենալու ենք, ապա որքա՞ն։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, դիմելով ուսուցիչներին, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արտակարգ դրության ավարտից հետո լրացուցիչ դասեր լինելո՞ւ են, թե՞ ոչ։

Նախարարը, մասնավորապես, նշեց. «Մենք լիարժեք վստահում ենք ուսուցիչներին եւ իրենք պետք է ասեն, թե արդյո՞ք իրենք անցել են ամբողջությամբ այն կուրսը, որ նախատեսված էր տվյալ ժամանակահատվածի համար։ Եթե անհրաժեշտություն լինի, դիցուք մեկ շաբաթ ավելացնել կամ շաբաթ օրերը անել կամ օրվա ընթացքում մեկ դաս ավելացնել, դա միասին կքննարկենք։ Վստահ եմ, եթե լրացուցիչ դասերի կարիք էլ լինի, ապա շատ քիչ։ Եթե ուսուցիչը տնօրենին ասի, որ լիարժեք այս ժամանակահատվածն անցել է եւ ամփոփիչ գրավորով կարող են ստուգել, թե թեմաներն արդյո՞ք յուրացվել են աշակերտների կողմից, նորից մենք լիարժեք վստահելու ենք ձեզ»:

Հարությունյանը նշեց, որ ուսուցիչները պետք է որոշեն նաեւ այս ընթացքում ինչ հանձնարարություններ տալ: «Ուսուցիչներից լավ ոչ ոք չգիտի աշակերտներին, ուզում եմ խնդրել, դուք ուսուցչի զգացողությամբ եւ ճանաչելով աշակերտներին, փորձեք չափավորել նյութերը, որոնք տրամադրում եք, որպեսզի մեր աշակերտներն էլ նույն ոգեւորությամբ շարունակեն հեռավար դաընթացները»,-ասաց նա։

  • Կիսվել: