երկուշաբթի, ապրիլ 6
6 / 4 / 2020
Ձե՞ռ եք առնում․ կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այնտեղից, որտեղից կարծում եք, որ չենք հասնելու. Փաշինյանը՝ Ուրիխանյանին

Ձե՞ռ եք առնում․ կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, այնտեղից, որտեղից կարծում եք, որ չենք հասնելու. Փաշինյանը՝ Ուրիխանյանին

Սահմանադրական հանրաքվեն էլ դրա համար է, որ մաֆիոզներն իրենց մաֆիաներն իրենց մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն: Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանին հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք մտադիր են «վարկային արձակուրդ» տալ սպառողական վարկերի դեպքում: Այս հարցը զայրացրեց վարչապետին: Նա խորհուրդ տվեց՝ առաջարկել յուրաքանչյուր քաղաքացու 10 հազար կամ, ավելի լավ է, 50 հազար դոլար տալ:

«Ձե՞ռ եք առնում, տպավորություն է, որ դուք նենց բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացե՛ք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք է, հա՞։ Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, նաև այնտեղից, որտեղից կարծում եք, որ չենք հասնելու: Այդ ժամանակ, որ բերենք, վարկառուներին անպայման դրանից միջոցներ կտրամադրենք»,-ասաց Փաշինյանը:

Ուրիխանյանն արձագանքեց.

«Պարո՛ն վարչապետ, Դուք անհարգալից վերաբերունք տեսե՞լ եք իմ կողմից, բա «ձեռ եք առնում»-ը ո՞րն է: Յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, մտահոգություն արտահայտել: Այդ մարդիկ «լեն օրվանից» չեն գնում, սպառողական վարկ վերցնում: Դուք չեք ուզում իմ մեկնած ձեռքը՝ աջակցության ձեռքը բռնել, ինձ ուրիշ բաներ եք ասում, ես ասում եմ՝ եկեք՝ որոնենք տարբերակներ»:

 

 

  • Կիսվել: