երկուշաբթի, ապրիլ 6
6 / 4 / 2020
 Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդ երկու տարեց պացիենտներ են մահացել. օպերատիվ շտաբ

Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդ երկու տարեց պացիենտներ են մահացել. օպերատիվ շտաբ

Մոսկվայում երկու տարեց պացիենտներ են մահացել, որոնց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, այս մասին հայտնել են օպերատիվ շտաբի Telegram-ալիքում:

«88 եւ 73 տարեկան պացիենտների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Նրանց մոտ հաստատվել էր թոքաբորբը, ունեին ուղեկցող հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Օպերատիվ շտաբը հիշեցրել է, որ տարեցները եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը: 

  • Կիսվել: