երկուշաբթի, ապրիլ 6
6 / 4 / 2020
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի տեսահամաժողովի ձևաչափով

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի տեսահամաժողովի ձևաչափով

Եվրասիական տնտեսական միության երկրների միջկառավարական խորհրդի նիստը, որը նշանակված է ապրիլի 10-ին, կանցկացվի տեսահամաժողովի ձևաչափով, ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության խորհրդի նիստի ավարտին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հաղորդագրության մեջ նշված է. «ԵՏՀ Խորհրդի անդամները քննարկել են նաև ապրիլին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին առնչվող հարցեր: Որոշվել է, որ այն կանցկացվի տեսահամաժողովի ռեժիմով»:

Նշենք, որ ավելի վաղ ԵՏՀ կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել էր, որ միջկառավարական խորհուրդը կարելի է անցկացնել հեռակա կարգով:

 
 

  • Կիսվել: