երկուշաբթի, ապրիլ 6
6 / 4 / 2020
Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. BBC

Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. BBC

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին տեղեկացնում են արքայական ընտանիքի ներկայացուցիչները:

«Արքայազնի մոտ թեթև ախտանշաններ են հայտնաբերել, սակայն նրա ինքնազգացողությունը լավ է: Վերջին մի քանի օրերին նա սովորականի պես աշխատում է տնից»,- ասված է արքայազն Չարլզի ներկայացուցիչների հայտարարության մեջ:

Արքայազնի կինը՝ Կամիլան, նույնպես ստուգվել է, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Արքայազն Չարլզը և կինը ինքնամեկուսացել են Շոտլանդիայի իրենց տանը:

Թե կոնկրետ ումից է Չարլզը վարակվել, հնարավոր չէ պարզել՝ հաշվի առնելով այն միջոցառումների քանակը, որոնց նա մասնակցել է վերջին շաբաթներին իր հասարակական պարտականություններն իրագործելիս:

  • Կիսվել: