երկուշաբթի, ապրիլ 6
6 / 4 / 2020
Ո՞ր խանութների գործունեությունն է թույլատրված ՀՀ-ում, եւ որոնցը՝ արգելված

Ո՞ր խանութների գործունեությունն է թույլատրված ՀՀ-ում, եւ որոնցը՝ արգելված

Առաջին անհրաժեշտության ապրանքներ, գրենական պիտույքներ, օծանելիք եւ հիգիենայի միջոցներ վաճառող խանութների, ինչպես նաեւ դեղատների աշխատանքը տնտեսական գործունեության սահմանափակման ժամանակաշրջանում արգելված չէ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Նա նշեց, որ արգելված է ծաղկի խանութների, խաղալիք, թանկարժեք զարդեր վաճառող եւ այլ խանութների աշխատանքը ։

Սիմոնյանը պարզաբանեց, որ շինանյութերի վաճառքը նույնպես թույլատրված է, եթե առցանց-առաքում է գործում։

  • Կիսվել: